Արման Ծառուկյանը մենամարտի վրա 1 միլիոն դոլար խաղադրույք է կատարել ու շահել

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Արման Ծառուկյանը 5,7 միլիոն դոլար է շահել «UFC Freedom 250» մրցաշարում Իլիա Թոփուրիայի դեմ ամերիկացի Ջասթին Գեյջիի հաղթանակի շնորհիվ։ 

Մրցաշարի մեկնարկից առաջ Ծառուկյանը սոցիալական ցանցերում հայտնել էր, որ 1 միլիոն դոլար խաղադրույք է կատարել Գեյջիի հաղթանակի վրա։ Ըստ գործակիցների՝ հնարավոր շահումը կազմել է 5,7 միլիոն դոլար։

Մենամարտը կայացել է Վաշինգտոնում՝ Սպիտակ տան Հարավային մարգագետնում։ Ջասթին Գեյջին հաղթել է տեխնիկական նոկաուտով։ Երրորդ ռաունդում ամերիկացին Թոփուրիային ենթարկել է նոկդաունի, իսկ չորրորդ ռաունդից հետո մենամարտը դադարեցվել է։

37-ամյա Գեյջիի ակտիվում կա 28 հաղթանակ և 5 պարտություն։ 29-ամյա Թոփուրիան կրել է պրոֆեսիոնալ կարիերայի առաջին պարտությունը։ Մինչ այս մենամարտը վրաց-իսպանացի մարզիկն ունեցել է 17 անընդմեջ հաղթանակ։

Leave a comment