Մակրոնը խոստացել է «կոշտ զրույց» ունենալ Դոնալդ Թրամփի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է «կոշտ զրույց» ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Մեծ Յոթնյակի գագաթնաժողովում։

Նա այս մասին հայտարարել է TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ֆրանսիայի նախագահը մտադիր է ԱՄՆ առաջնորդի հետ քննարկել G7 անդամ երկրների վրա մաքսատուրքեր սահմանելու «հակաարդյունավետությունը», նրան փոխանցել ֆրանսիական գինու և շամպայնի վրա 100% մաքսատուրք սահմանելու անարդյունավետությունը։

Թրամփն ավելի վաղ սպառնացել էր ֆրանսիական գինիների վրա 100% մաքսատուրք սահմանել՝ ամերիկյան ՏՏ ընկերությունների վրա ֆրանսիական հարկի պատճառով։ «Մենք տեղյակ ենք այս սպառնալիքների մասին։ Ի դեպ, երբ G7 գագաթնաժողովը տեղի ունեցավ Բիարիցում 2019 թվականին, մենք նմանատիպ իրավիճակում էինք», – ասել է Մակրոնը։

Նա հավելել է. «Այդպես չի աշխատում»։ Ֆրանսիացի առաջնորդը հայտարարել է, որ այժմ կայունություն է անհրաժեշտ, և ԱՄՆ-ի գործը չէ որոշել, թե որոնք կլինեն այլ երկրների օրենքները։

G7 գագաթնաժողովը նախատեսված է հունիսի 15-17-ը Ֆրանսիայի Էվիան-լե-Բեն քաղաքում։

Leave a comment