Անուշ Ալավերդյանի «Լուռ աղաղակ» ժողովածուի շնորհանդեսը՝ Մինասի «Ցերեկ» որմնանկարի ներքո. Մշակութային միջավայր Տերմինալ 5-ում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի13-ին Տերմինալ 5 բիզնես կենտրոնում տեղի ունեցավ բանաստեղծուհի Անուշ Ալավերդյանի «Լուռ աղաղակ» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը։ Պատահական չէր, որ այն կազմակերպվել էր  Մինասի «Ցերեկ» որմնանկարի ներքո, Արվեստի այս գործի շուրջ մշակութային միջոցառումներ անցկացնելը թերևս արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել։ Գրական հանդիպումը համախմբել էր հեղինակի ընկերներին, գործընկերներին, աշակերտներին ու պոեզիայի սիրահարներին։ Ջերմ ու խաղաղ մթնոլորտում ներկաները ծանոթացան ժողովածուի ստեղծման պատմությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a comment