Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Ռուսաստանի գործողությունների պատճառով

Լեհաստանը իր ռազմական ինքնաթիռներն է գործադրել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գործողությունների պատճառով, հայտարարել է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։ «Օպերատիվ հրամանատարությունը… մոբիլիզացրել է իր տրամադրության ներքո անհրաժեշտ ուժերն ու ռեսուրսները։ ՀՕՊ և ռադարային հետախուզության համակարգերը մարտական ​​պատրաստության են բերվել», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ ռազմական գերատեսչության՝ Լեհաստանի գործողությունները կանխարգելիչ բնույթ ունեն և ուղղված … Read more

ԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկում են մարտ ամսին հնարավոր խաղաղության համաձայնագրի կնքումը, որին կհաջորդեն ընտրություններ և հանրաքվե

Մշակվում է Ուկրաինայում պատերազմի քաղաքական կարգավորման սցենար, գրել է «Ռոյթերս»-ը՝ հղում անելով Վաշինգտոնի, Կիեւի և Մոսկվայի միջև փակ խորհրդակցություններին ծանոթ աղբյուրներին, հաղորդում է, Հիմնական կետեր՝ • ԱՄՆ-ն և Ուկրաինան մարտ ամիսը դիտարկել են որպես հնարավոր համաձայնագրի չափանիշ՝ ընդունելով, որ վերջնաժամկետը չափազանց սեղմ է և կարող է բաց թողնվել; • Հնարավոր համաձայնագրի պարամետրերը, ինչպես սպասվում է, կներկայացվեն … Read more

Թրամփը մեկնաբանել է Օբամաների մասին տեսանյութը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է նախկին նախագահ Բարաք Օբամայի և նրա կնոջ՝ Միշելի մասին տեսանյութը՝ պնդելով, որ ինքը ռասիստ չէ։ «Ոչ, ես սխալ չեմ թույլ տվել և չեմ պատրաստվում ներողություն խնդրել։ Ես հազարավոր բաներ եմ նայում։ Ես նայեցի այդ հրապարակման սկիզբը։ Այն լավն էր։ Կարծում եմ, որ դա «Առյուծ արքա»-ի պարոդիան էր։ Շատերը նկատել են։ … Read more

Վթար․ ջուր չի լինելու մի քանի ժամ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 7-ին ժամը 11:30-16:00-ն կդադարեցվի  Գետափնյա գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Օլիմպիական խաղերում ՀՀ դրոշակակիրը Ակոպովա-Ռախմանին զույգն է եղել

Միլան–Կորտինա 2026 ձմեռային օլիմպիական խաղերում ՀՀ դրոշակակիրը գեղասահորդներ Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին զույգն է եղել։   Հայ մարզիկների մրցելույթների օրացույցը (Երևանի ժամանակով) Դահուկավազք Փետրվարի 7, 16:00 – Կատյա Գալստյան (20 կմ սկիաթլոն, կանայք) Փետրվարի 8, 15:30 – Միքայել Միքայելյան (20 կմ սկիաթլոն, տղամարդիկ) Փետրվարի 12, 16:00 – Կատյա Գալստյան (10 կմ ազատ ոճ, կանայք) … Read more

Մեծ Բրիտանիան կործանիչներ է տեղակայում կիպրոսյան ավիաբազայում Իրանի շուրջ լարվածության ֆոնին

Մեծ Բրիտանիան կործանիչներ է տեղակայում Կիպրոսի Ակրոտիրիի ավիաբազայում՝ Իրանի շուրջ լարվածության պայմաններում անվտանգությունն ամրապնդելու համար, հաղորդել է «The Times»-ը։ Վեց «F-35B» միանում են Կիպրոսում արդեն տեղակայված, Իրաքի Սիրիայի վրայով առաքելություններ իրականացնող «Թայֆուններին»։ Կործանիչներն արդեն լքել են Անգլիայի արևելքում տեղակայված «Մարհամ» ավիաբազան։ Ի տարբերություն «Թայֆունների», որոնք մշտապես տեղակայվում են հարվածային և պարեկային առաքելությունների համար, «F-35B»-երը տեղակայվել են հատկապես պաշտպանական դերում՝ … Read more

Արտառոց դեպք՝ Արարատում, 47-ամյա տղամարդը մեքենայում շանտաժով uեքսուալ գործողություններ է կատարել 14-ամյա աղջկա նկատմամբ. Shamshyan

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Ք․ Խ․-ն սեքսուալ բնույթի գործողությունների է հարկադրել Արարատի մարզի բնակիչ 14-ամյա Մ․ Կ․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից … Read more

ԱՄՆ-ն նախատեսում է փետրվարի 19-ին Գազայում անցկացնել Խաղաղության խորհրդի առաջնորդների հանդիպում

Սպիտակ տունը նախատեսում է փետրվարի 19-ին Գազայի հատվածում անցկացնել Խաղաղության խորհրդի առաջնորդների հանդիպում, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը մտադիր է օգտագործել հանդիպումը Գազայում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլը խթանելու, ինչպես նաև տարածաշրջանի վերականգնման համար միջոցներ հայթայթելու համար։ Գագաթնաժողովը կլինի Խաղաղության խորհրդի առաջին պաշտոնական հանդիպումը և նաև միջազգային դոնորների համաժողով։ Միջոցառման նախապատրաստական … Read more

ԱՄՆ-ն և Իսրայելը սուլոցների են արժանացել Իտալիայում Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ (տեսանյութ)

Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում 2026 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողության մուտքի ժամանակ երկրպագուները սուլել են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և ամերիկյան պատվիրակությանը։ Ավելի վաղ հանդիսատեսը սուլել էր նաև իսրայելցի մարզիկների պատվիրակությանը, իսկ Իտալիայի փոխվարչապետ Մատտեո Սալվինին դատապարտել էր երկրպագուների վարքագիծը բացման արարողության ժամանակ։ «Զարմանալի է, քանի որ մարդիկ նրան սիրում են։ Արդարության համար … Read more