07.02-12.02. ինչ եղանակ կլինի այս օրերին

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (07.02-12.02.2026թ.) Երևան քաղաքում՝ Փետրվարի 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 8-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Հանրապետության տարածքում` Փետրվարի 7-ի ցերեկը, 8-12-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին … Read more

Շիրակում ինքնաuպանության փորձ է կանխվել

Փետրվարի 6-ին՝ ժամը 19։44-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից։ Դեպքի վայր են մեկնել մարզի փրկարարներն ու պարեկները։ Պարեկների և փրկարարների օպերատիվ ու արհեստավարժ աշխատանքի շնորհիվ քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է․ նա տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Արթիկի բաժին: Ոստիկանների ու փրկարարների համատեղ գործողությունների … Read more

Թեհրանն իր հրթիռային ծրագիրը չի պատրաստվում քննարկել․ Իրանի ԱԳ նախարարը մի շարք հայտարարություններ է արել

Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների երկրորդ փուլի ամսաթիվը դեռևս որոշված ​​չէ, ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Ալ Ջազիրա»-ին։ – Իրանը կարող է հարձակվել Պարսից ծոցի տարածաշրջանում տեղակայված ամերիկյան բազաների վրա ԱՄՆ-ի հարձակման դեպքում; – Թեհրանն իր հրթիռային ծրագիրը չի պատրաստվում քննարկել ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում․ սա պաշտպանության հարց է; – Բացառվում է … Read more

ՆԱՏՕ-ի նպատակը ՌԴ-ի հետ պատերազմելն է՝ այլ ժողովուրդների ձեռքերով, ՀՀ-ն չպիտի սրա մասը դառնա

Mediahub.am մուլտիմեդիա կայքը հիմնադրվել է 2021 թվականին: Այն նպատակ ունի իր ընթերցողներին ներկայացնել լիարժեք, թարմ և օպերատիվ տեղեկատվություն Հայաստանում, Սփյուռքում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Mediahub.am-ում կտեսնեք մեդալի բոլոր կողմերը, կլսեք քաղաքացու ձայնը, կծանոթանաք Հայաստանի լավագույն փորձագետների վերլուծություններին՝ թեմատիկ ռեպորտաժների, հարցազրույցների և բազմաժանր հաղորդումների շրջանակում։ Մեզ հետ դուք 24/7 ռեժիմով ուղիղ եթերներով կարող եք … Read more

Մերկասառույցի պատճառով կիլոմետրանոց խցանում է առաջացել, ճանապարհը բացելու աշխատանքներ են տարվում

Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան բնակավայրից մինչև Քուչակ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով առաջացել է հսկայական խցանում։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ճանապարհն սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանք չի իրականացրել այն մաքրելու, աղ ու ավազի խառնուրդով մշակելու համար, ինչն էլ առաջացրել է վարորդների զայրույթը, ովքեր ամենավերջին … Read more

Էլեկտրաէներգիայի համար է՞լ ենք ուզում Ադրբեջանից ու Թուրքիայից կախում ունենալ. Ավետիսյան

Ատոմակայանը մեր էլեկտրաէներգիայի 30 տոկոսն է ապահովում, գազն էլ ներկրվող ռեսուրսի 55 տոկոսն է։ Եթե այս իշխանությունները հրաժարվում են այս ամենից, հաջորդ աղբյուրը ո՞րն է… Թուրքիան ու Ադրբեջանը։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց պետական կառավարման փորձագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։      

Կաթողիկոսն ընդունել է գնդերեց քահանա հայրերին, որոնց ծառայությունը ՀՀ ԶՈՒ-ում դադարեցվել է փետրվարի 1-ից

Փետրվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց գնդերեց քահանա հայրերին, որոնց ծառայությունը ՀՀ ԶՈՒ-ում դադարեցվել է փետրվարի 1-ից։  Նորին Սրբությունն իր գնահատանքն ու հայրական օրհնությունը բերեց հոգևոր հայրերին՝ գոհունակությամբ անդրադառնալով նրանց նվիրյալ ծառայությանը՝ ի նպաստ հայոց բանակում հոգևոր-բարոյական առողջ մթնոլորտի ձևավորման, զինվորականների հավատքի, առ հայրենին սիրո և մարտական ոգու զորացման։   … Read more

Գեներալ-լեյտենանտ Ալեքսեեւի վրա կրակած անձը ձերբակալվել է, Կիեւը հերքել է մահափորձին իր մասնակցությունը

Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեեւի վրա կրակած անձը ձերբակալվել է։ Ալեքսեեւը վիրահատությունից հետո գիտակցության է եկել։ Նա խոսում է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում, գրել են ռուսական ԶԼՄ-ները։ Երեկ Մոսկվայում մահափորձ է կատարվել բարձրաստիճան զինվորականի դեմ։ Հարձակվողը մի քանի կրակոց է արձակել ու փախել։ Գեներալը ողջ է … Read more