Գեներալ-լեյտենանտ Ալեքսեեւի վրա կրակած անձը ձերբակալվել է, Կիեւը հերքել է մահափորձին իր մասնակցությունը

Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեեւի վրա կրակած անձը ձերբակալվել է։

Ալեքսեեւը վիրահատությունից հետո գիտակցության է եկել։ Նա խոսում է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում, գրել են ռուսական ԶԼՄ-ները։

Երեկ Մոսկվայում մահափորձ է կատարվել բարձրաստիճան զինվորականի դեմ։ Հարձակվողը մի քանի կրակոց է արձակել ու փախել։ Գեներալը ողջ է մնացել։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ Կիեւը որևէ մասնակցություն չունի Վլադիմիր Ալեքսեեւի դեմ մահափորձին։

 

 

Leave a comment