Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Ռուսաստանի գործողությունների պատճառով

Լեհաստանը իր ռազմական ինքնաթիռներն է գործադրել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գործողությունների պատճառով, հայտարարել է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։

«Օպերատիվ հրամանատարությունը… մոբիլիզացրել է իր տրամադրության ներքո անհրաժեշտ ուժերն ու ռեսուրսները։ ՀՕՊ և ռադարային հետախուզության համակարգերը մարտական ​​պատրաստության են բերվել», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ ռազմական գերատեսչության՝ Լեհաստանի գործողությունները կանխարգելիչ բնույթ ունեն և ուղղված են անվտանգության ապահովմանը, «հատկապես բարձր սպառնալիքի գոտիներին հարակից տարածքներում»։

Լեհաստանը վերջին անգամ նույն պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել փետրվարի 3-ին, իսկ դրանից առաջ՝ 2025 թվականի դեկտեմբերի վերջին։ Այս գործողությունները սովորաբար համընկնում են Ուկրաինայում օդային հարձակման մասին տագնապի հայտարարման հետ։

Leave a comment