Մեծ Բրիտանիան կործանիչներ է տեղակայում Կիպրոսի Ակրոտիրիի ավիաբազայում՝ Իրանի շուրջ լարվածության պայմաններում անվտանգությունն ամրապնդելու համար, հաղորդել է «The Times»-ը։
Վեց «F-35B» միանում են Կիպրոսում արդեն տեղակայված, Իրաքի Սիրիայի վրայով առաքելություններ իրականացնող «Թայֆուններին»։ Կործանիչներն արդեն լքել են Անգլիայի արևելքում տեղակայված «Մարհամ» ավիաբազան։
Ի տարբերություն «Թայֆունների», որոնք մշտապես տեղակայվում են հարվածային և պարեկային առաքելությունների համար, «F-35B»-երը տեղակայվել են հատկապես պաշտպանական դերում՝ որպես ապահովագրություն Իրանի շուրջ լարվածության կտրուկ աճից։
Այս ֆոնին Լոնդոնն ավելի վաղ ամրապնդել էր իր ներկայությունը. հունվարին Դոհայի խնդրանքով Կատար էին ուղարկվել 4 «Թայֆուններ»։