Ալիստեր Քարնսը հրաժարական է տվել Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարարի պաշտոնից

Ալիստեր Քարնսը հրաժարական է տվել Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարարի պաշտոնից՝ հետևելով պաշտպանության նախարարի պաշտոնից Ջոն Հիլիի հեռանալուն։ «Մենք պարտավոր ենք Մեծ Բրիտանիային ծառայողների առջև ապահովել, որ նրանք ունենան այն, ինչ անհրաժեշտ է իրենց աշխատանքը կատարելու համար, և ցույց տանք մեր հավատարմությունը՝ աջակցելով նրանց ծառայությունից հետո։ Մենք ձախողվել ենք երկուսում էլ», – գրել է Քարնսն X-ում։ «Ես պաշտպանել … Read more

Ինչ է ներառված ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքվելիք համաձայնագրում

Ամերիկյան Axios թերթը բացահայտել է ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքվելիք համաձայնագրի մանրամասները։ – Հորմուզի նեղուցի անհապաղ բացում՝ առանց որևէ վճարի կամ տուրքի։ – ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակման վերացում՝ նավագնացության վերսկսման դեպքում։ – Ծովային երթևեկության ծավալների վերադարձ նախապատերազմյան մակարդակին 30 օրվա ընթացքում։ – Զինադադարի 60-օրյա երկարաձգում, ներառյալ Լիբանանում ստեղծված իրավիճակը։ – Իրանի պարտավորությունը՝ չմշակել միջուկային զենք … Read more

Ընդդիմությունը օրեր անց ընդունելու՞ է, որ իրենց մանդատներն էլ լեգիտիմ չեն․ Բաբկեն Հարությունյան

«Հայրենիք» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Բաբկեն Հարությունյանը գրել է․ «Ընդդիմադիր ուժերը ցանկացան վերահաշվարկ, արդյունքում ձայներ կորցրեցին, ԲՀԿ-ի՝ ԱԺ անցնելն էլ դարձավ անհնար։ Քարոզչական գրոհով ապալեգիտիմացնում են ԱԺ-ն` ժողովրդի մոտ անվստահության տրամադրությունները խորացնելով, որ ընտրությունների միջոցով հնարավոր է հասնել իշխանափոխության, միաժամանակ հող նախապատրաստելով` մանդատները վերցնելու։ Ընդդիմությունը օրեր անց ընդունելու՞ է, որ իրենց մանդատներն էլ լեգիտիմ չեն, … Read more

Ոչինչ չի փոխվել և չի փոխվելու, ես ձեր Ծառուկյանն եմ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել․ «Սիրելի՛ հայրենակիցներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտավ ընտրապայքարի մեջ՝ ներկայացուցչական լավ թիմով, ընտրողի դատին հանձնելով «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը, որի վրա տասնյակ մասնագետներ են աշխատել ամիսներ շարունակ։ Ընտրություններին մեր մասնակցության գլխավոր նպատակն էր՝ մեր երկիրը հետ պահել հնարավոր վտանգավոր զարգացումներից, մեզ ապահովագրել տնտեսական և քաղաքական տեսանելի վտանգներից։ … Read more

Իլոն Մասկը «թղթի վրա» դարձել է աշխարհի առաջին տրիլիոնատերը

Իլոն Մասկը դարձել է աշխարհում առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է 1 տրիլիոն դոլարը, գրել է Reuters-ը։ Սա տեղի է ունեցել SpaceX-ի՝ Nasdaq-ում նախնական հրապարակային առաջարկից (IPO) հետո։ Մասկի ավիատիեզերական ընկերությունը առաջարկել է 555.6 միլիոն բաժնետոմս՝ յուրաքանչյուրի դիմաց 135 դոլար։ Հավաքված ընդհանուր գումարը հասել է 75 միլիարդ դոլարի։ Սա SpaceX-ի IPO-ն դարձնում է պատմության մեջ ամենամեծը. … Read more

Արեգնազ Մանուկյանին էլ են «պետական դավաճանության» գործով կանչել քննչական

Վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են կատարվում «Մայր Հայաստան» վարչության անդամ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի տանը։ Ավելի ուշ հայտարարվեց, որ խուզարկությունն ավարտվել է։ Նրան ժամը 10:00-ին կանչել են Մազմանյան 5 հասցեում գտնվող քննչական բաժին։ Քննչական կոմիտեից MediaHub-ին հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակում կատարվել են քննչական գործողություններ։ Քննչական գործողությունները իրականացվում են նույն … Read more