«Հայրենիք» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Բաբկեն Հարությունյանը գրել է․
«Ընդդիմադիր ուժերը ցանկացան վերահաշվարկ, արդյունքում ձայներ կորցրեցին, ԲՀԿ-ի՝ ԱԺ անցնելն էլ դարձավ անհնար։ Քարոզչական գրոհով ապալեգիտիմացնում են ԱԺ-ն` ժողովրդի մոտ անվստահության տրամադրությունները խորացնելով, որ ընտրությունների միջոցով հնարավոր է հասնել իշխանափոխության, միաժամանակ հող նախապատրաստելով` մանդատները վերցնելու։
Ընդդիմությունը օրեր անց ընդունելու՞ է, որ իրենց մանդատներն էլ լեգիտիմ չեն, քանի որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները, թե կարո՞ղ է պարզվի, որ ՍԴ կամ ԿԸՀ որոշումները լեգիտիմ են դառնալու նույն ընդդիմության համար։
Ռուսաստանին, եթե Ամերիկան էլ, Եվրոպան էլ միանան, միևնույնն է, օրեր անց Կարապետյանին, Քոչարյանին և Ծառուկյանին օրեր անց մենակ են թողնելու Նիկոլի և իր ենթակա ուժային կառույցների դեմ։ Նախորդ ԱԺ օրինակը ասածիս վառ ապացույց»։