https://arm.sputniknews.ru/20260623/haravajin-osetiaji-ghekavary-hrazharakan-e-tvel-gaglvoevy-kdarna-putini-khvorhrdakany-103762842.html
Հարավային Օսեթիայի ղեկավարը հրաժարական է տվել. Գագլոևը կդառնա Պուտինի խորհրդականը
Հարավային Օսեթիայի ղեկավարը հրաժարական է տվել. Գագլոևը կդառնա Պուտինի խորհրդականը
Sputnik Արմենիա
Հարավային Օսեթիայի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի հանրապետության կառավարության ղեկավար Մարատ Կամբոլովը: 23.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-23T17:01+0400
2026-06-23T17:01+0400
2026-06-23T17:01+0400
հարավային օսեթիա
նախագահ
վլադիմիր պուտին
հրաժարական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65639904_0:0:800:451_1920x0_80_0_0_e4bc667b449584a3dd839db50c4ac2be.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահի աշխատակազմում աշխատանքի անցնելու կապակցությամբ Հարավային Օսեթիայի նախագահ Ալան Գագլոևը հայտարարել է իր հրաժարականի մասին: Այս մասին հայտնում է Sputnik Հարավային Օսեթիան։Ինչպես քաղաքացիներին ուղղված իր ուղերձում նշել է Գագլոևը, Ռուսաստանի հետ դաշնակցային փոխգործակցության խորացման մասին մայիսի 9-ին ստորագրված պայմանագիրը կօգնի օսեթական ժողովրդին կրկին միասնական դառնալ՝ սա կարևոր քայլ է Հարավային և Հյուսիսային Օսեթիաների վերամիավորման ճանապարհին:Նրա խոսքով՝ օսեթական ժողովրդի պատմական ընտրությունը միշտ եղել է Ռուսաստանի հետ միասնությունը։Նա հայտնել է, որ նախօրեին հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ով նրան առաջարկել է աշխատանքի անցնել ՌԴ նախագահի աշխատակազմում ՝ որպես իր խորհրդական, և աջակցել կողմերի միջև ստորագրված պայմանագրի իրագործմանը:Նա հայտնել է, որ այսօրվանից աշխատանքի է անցնում Ռուսաստանի նախագահի աշխատակազմում և այդ կապակցությամբ վայր է դնում Հարավային Օսեթիայի նախագահի լիազորությունները:Նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Հարավային Օսեթիայի կառավարության ղեկավար Մարատ Կամբոլովը:Գագլոևը հանրապետության բնակիչներին կոչ է արել համախմբվել նոր ղեկավարության շուրջ և շարունակել աշխատանքը՝ ի բարօրություն երկրի:Ուղերձի ավարտին նա շնորհակալություն է հայտնել իր թիմին և հանրապետության բնակիչներին համատեղ աշխատանքի համար՝ Հարավային Օսեթիայի ժողովրդին ծառայելը համարելով մեծագույն պատիվ իր համար:
հարավային օսեթիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65639904_38:0:749:533_1920x0_80_0_0_e57922d954a9177a37525a37be009acd.jpg.webp
հարավային օսեթիա, նախագահ, վլադիմիր պուտին, հրաժարական
հարավային օսեթիա, նախագահ, վլադիմիր պուտին, հրաժարական
Հարավային Օսեթիայի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի հանրապետության կառավարության ղեկավար Մարատ Կամբոլովը:
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահի աշխատակազմում աշխատանքի անցնելու կապակցությամբ Հարավային Օսեթիայի նախագահ Ալան Գագլոևը հայտարարել է իր հրաժարականի մասին: Այս մասին հայտնում է Sputnik Հարավային Օսեթիան։
Ինչպես քաղաքացիներին ուղղված իր ուղերձում նշել է Գագլոևը, Ռուսաստանի հետ դաշնակցային փոխգործակցության խորացման մասին մայիսի 9-ին ստորագրված պայմանագիրը կօգնի օսեթական ժողովրդին կրկին միասնական դառնալ՝ սա կարևոր քայլ է Հարավային և Հյուսիսային Օսեթիաների վերամիավորման ճանապարհին:
Նրա խոսքով՝ օսեթական ժողովրդի պատմական ընտրությունը միշտ եղել է Ռուսաստանի հետ միասնությունը։
«Այսօր խնդիր ունենք իրականանցնել մեր նվիրական երազանքը՝ հաղթահարել բաժանված ժողովրդի ճակատագիրը և վերամիավորվել Հյուսիսային Օսեթիայի հետ, վերամիավորվել Մեծ Ռուսաստանի հետ», – հայտարարել է Գագլոևը:
Նա հայտնել է, որ նախօրեին հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ով նրան առաջարկել է աշխատանքի անցնել ՌԴ նախագահի աշխատակազմում ՝ որպես իր խորհրդական, և աջակցել կողմերի միջև ստորագրված պայմանագրի իրագործմանը:
«Ես աջակցեցի մեր պատմական առաջնորդ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին և պատրաստ եմ կանգնել նրա կողքին», – ասել է Գագլոևը:
Նա հայտնել է, որ այսօրվանից աշխատանքի է անցնում Ռուսաստանի նախագահի աշխատակազմում և այդ կապակցությամբ վայր է դնում Հարավային Օսեթիայի նախագահի լիազորությունները:
Նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Հարավային Օսեթիայի կառավարության ղեկավար Մարատ Կամբոլովը:
Գագլոևը հանրապետության բնակիչներին կոչ է արել համախմբվել նոր ղեկավարության շուրջ և շարունակել աշխատանքը՝ ի բարօրություն երկրի:
Ուղերձի ավարտին նա շնորհակալություն է հայտնել իր թիմին և հանրապետության բնակիչներին համատեղ աշխատանքի համար՝ Հարավային Օսեթիայի ժողովրդին ծառայելը համարելով մեծագույն պատիվ իր համար: