Ինչ է ներառված ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքվելիք համաձայնագրում

Ամերիկյան Axios թերթը բացահայտել է ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքվելիք համաձայնագրի մանրամասները։

– Հորմուզի նեղուցի անհապաղ բացում՝ առանց որևէ վճարի կամ տուրքի։

– ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակման վերացում՝ նավագնացության վերսկսման դեպքում։

– Ծովային երթևեկության ծավալների վերադարձ նախապատերազմյան մակարդակին 30 օրվա ընթացքում։

– Զինադադարի 60-օրյա երկարաձգում, ներառյալ Լիբանանում ստեղծված իրավիճակը։

– Իրանի պարտավորությունը՝ չմշակել միջուկային զենք և լուծել իր հարստացված ուրանի պաշարների հարցը։

– Իրանի տարածքում բարձր հարստացված ուրանի խառնուրդի նվազեցում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների հսկողության ներքո։ Սակայն այս միջոցառումները կիրականացվեն միայն երկրորդ, ավելի մանրամասն համաձայնագրի կնքումից հետո։

– Նեղուցի բացումից հետո Իրանը կարող է ստանալ պատժամիջոցների ժամանակավոր մեղմացում՝ 60 օրով՝ նավթի արտահանման համար։

– Պատժամիջոցների հետագա մեղմացումը կախված կլինի Թեհրանի կողմից համաձայնագրի պահպանումից և բանակցությունների առաջընթացից։

– Քննարկվում է նաև Իրանին Կատարի միջոցով որոշ սառեցված միջոցներին հասանելիություն տրամադրելու մեխանիզմ՝ մարդասիրական ապրանքներ գնելու համար։

Համաձայնագրի նախապատրաստման մասին ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ըստ Axios-ի տեղեկության՝ համաձայնագրի նախագիծը միջնորդությամբ մշակվել է Կատարի և Պակիստանի կողմից՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և Կատարի միջնորդ Ալի ալ-Թավադիի միջև ժամեր տեւած բանակցությունների ընթացքում։

Աղբյուրները նշել են, որ փաստաթուղթն արդեն ստացել է բարձր մակարդակի աջակցություն Իրանում, սակայն Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի վերջնական չի հաստատել։

Եթե համաձայնագիրը ստորագրվի, այն կկոչվի «Իսլամաբադի համաձայնագիր»՝ ի պատիվ Կատարի և Պակիստանի համատեղ միջնորդական ջանքերի։ 

Leave a comment