Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ն նախատեսում է մեկ երրորդով կրճատել Եվրոպայում ՆԱՏՕ-ի գործողությունների համար տրամադրվող կործանիչների քանակը և հետ կանչել իր մյուս ինքնաթիռներից և նավերից մի քանիսը, հաղորդում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով աղբյուրներին և թերթի կողմից ձեռք բերված փաստաթղթին։
ՆԱՏՕ-ի դաշնակիցները հունիսի սկզբին ստացել են NYT-ի կողմից ձեռք բերված ամերիկյան ռազմական ներկայության կրճատման ծրագիրը։
Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ-ն կրճատելու է F-16 և F-15E կործանիչների քանակը մոտավորապես 150-ից մինչև 100։
Վաշինգտոնը նաև մտադիր է հետ կանչել որոշ ծովային հետախուզական ինքնաթիռներ՝ դրանց քանակը 26-ից կրճատելով մինչև 15, նշում է թերթը։