Կալիֆոռնիայում գողացել են 50,000 տարա գարեջուր տեղափոխող բեռնատար

Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգում գողացել են 50,000 տարա գարեջուր տեղափոխող բեռնատար։ Անհայտ անձինք Մոնտկլերում գողացել են «Pabst Blue Ribbon» գարեջուր տեղափոխող բեռնատար։ Գարեջրի ընկերությունը պարգևատրում է առաջարկել բեռի վերականգնմանը նպաստող տեղեկատվության համար և կոչ է արել գողերին վերադարձնել մեքենան։ Սա կարող է լինել պատմության մեջ գարեջրի ամենամեծ կողոպուտը։

Թուրքիան ակտիվացրել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ նոր հացահատիկային միջանցքի բացման վերաբերյալ ​​շփումները

Թուրքիան ակտիվացրել է դիվանագիտական ​​շփումները Ռուսաստանի և Ուկրաինայի հետ Սև ծովում նոր հացահատիկային միջանցքի բացման վերաբերյալ, գրել է Economim-ը։ Թուրքիայի ծովային առևտրի պալատի տնօրենների խորհրդի նախագահ Թամեր Կիրանը հայտարարել է, որ հանդիպել է տրանսպորտի փոխնախարար Դուրմուշ Ունուվարի և նախարարության պատվիրակության հետ։ Նախարարի տեղակալը նրան տեղեկացրել է հացահատիկի գործարքի վերաբերյալ «ինտենսիվ քննարկումների» մասին, սակայն որոշման կայացման հստակ … Read more

ԱԶԲ-ն գյուղատնտեսության ոլորտում այս անգամ հայ կանանց է աջակցություն ցուցաբերել

Աշխարհում տարեցտարի ահագնացող պարենային սղության պայմաններում հատկապես գյուղական շրջաններում կարևորվում է պարենային անվտանգության ուղղությամբ տարվող ռազմավարական ծրագրերի նշանակությունը, ինչը կարող է քիչ թե շատ մեղմել պարենային անվտանգությանն առնչվող խնդիրները՝ մարդկության համար ապահովելով մատչելի և անվտանգ սննդի առկայությունը։ Եվ այդ առումով գնահատելի է նաև Հայաստանում գործունեություն ծավալող Ասիական զարգացման բանկի կողմից Հայաստանի Շիրակի և Տավուշի մարզերի … Read more

Թուրքիայի ԱԳ նախարարը Հարավային Կովկասի համար առաջարկել է նոր անվտանգության մոդել

Մեքքայի համատեղ պաշտպանական համաձայնագրի հայտարարությունից հետո տված իր առաջին հարցազրույցում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը բարձրացրել է Հարավային Կովկասի երկրների մասնակցությամբ ապագա համատեղ պաշտպանական շրջանակ ստեղծելու հնարավորությունը, քանի որ Ադրբեջանն ու Հայաստանը շարժվում են դեպի վերջնական խաղաղության համաձայնագիր, գրել է «Arab News»-ը։ Թուրքիայի արտգործնախարարի խոսքով՝ նման նախաձեռնության իրականացումը հնարավոր կդառնա հարաբերությունների լիակատար կարգավորումից և Ադրբեջանի … Read more

ՆԳ նախարարի տեղակալները, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը վերանշանակվել են

ՆԳ նախարարի տեղակալները և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը վերանշանակվել են Արմեն Մկրտչյանը վերանշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում, Արմեն Ղազարյանը վերանշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում, Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում, Արամ Ղազարյանը վերանշանակվել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում, Նելլի Դավթյանը … Read more

Հեռավար աշխատանքը հնարավոր է․ Իրանի նախագահը՝ երկրում իրավիճակի և ծախսերի մասին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին անդրադարձել է երկրում հեռավար աշխատանքի անցնելուն։ «Ես խոսել եմ որոշ գերատեսչությունների ղեկավարների հետ՝ ձմռանը դրանք փակելու և հեռավար աշխատանքի անցնելու մասին։ Առնվազն մենք չէինք սպառի էլեկտրաէներգիա, գազ կամ գումար չենք ծախսի ճանապարհորդության և բենզինի վրա։ Հեռավար աշխատանքը հնարավոր է»,- ասել է Փեզեշկիանը ։ Իրանի նախագահը նշել է, որ չենք … Read more

Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի ութ բնիկ զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից․ ՌԴ ԱԴԾ

Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի ութ բնիկ զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից, հաղորդել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության մամուլի ծառայությունը։ Ծառայությունը նշել է, որ նրանք սպառնալիք են ներկայացրել ՌԴ ազգային անվտանգության համար։ Քաղաքացիությունից զրկվածների թվում է Ստավրոպոլի երկրամասի բնակիչ, որին ԱԴԾ-ն մեղադրում է օտարերկրացիների շրջանում ռուսական մշակույթի և սլավոնների նկատմամբ բացասական վերաբերմունք տարածելու, Հատուկ ռազմական գործողության մասնակիցներին աջակցության միջոցառումները … Read more

Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (29.08-03.09.2026թ.)   Երևան քաղաքում՝ Օգոստոսի 29-ին կեսօրից հետո, 30-31-ին և սեպտեմբերի 1-2-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ։ Հանրապետության տարածքում` Օգոստոսի 29-ին կեսօրից հետո, 30-31-ին գիշերը և կեսօրից հետո … Read more

Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1953 թ. ծնված Էլիզա Գասպարյանը։ Էլիզա Գասպարյանի գտնվելու վայրի վերաբերիալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 112։ ՆԳՆ ոստիկանություն

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել ցուցաբերել մեծ զգուշություն Ուկրաինայում

ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշացում է հրապարակել Ուկրաինայի մեկնած ամերիկացի քաղաքացիներին։ Պետդեպը խորհուրդ է տվել նրանց ցուցաբերել մեծ զգուշություն քաղաքական անկայունության և հնարավոր քաղաքացիական անկարգությունների հնարավոր ռիսկերի պատճառով։ «Քաղաքացիական անկարգություններ. գոյություն ունի քաղաքական, տնտեսական, կրոնական և/կամ էթնիկ անկայունություն, որը կարող է հանգեցնել բռնության, լուրջ խափանումների և/կամ անվտանգության սպառնալիքների», – նշված է գերատեսչության կայքում։