ՌԴ-ի և Եվրոպայի միջև հարաբերությունների բարելավման տեսանելի հիմքեր ներկայումս չկան. Պեսկով

Ռուսաստանի և Եվրոպայի միջև հարաբերությունների բարելավման տեսանելի հիմքեր ներկայումս չկան։ Վեստի.ռու– հաղորդմամբ, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ եվրոպական երկրներում Ռուսաստանը դեռևս համարվում է հակառակորդ ամենաբարձր մակարդակով։

«Հետևաբար, առայժմ ես, օրինակ, չեմ տեսնում որևէ պատճառ՝ հուսալու  Եվրոպայի հետ մեր հարաբերությունների բարելավման ուղղությամբ»,- նշել է նա։ 

Պեսկովի խոսքով, Ռուսաստանը բաց է մնում, բայց հասկանում է, թե ում հետ գործ ունի։

«Մենք, իհարկե, պետք է բաց մնանք հարաբերություններ կառուցելու համար (և մենք պահպանում ենք մեր բացությունը), բայց պետք է շատ գիտակցում են, թե ում հետ գործ ունենք»,- ասել է Պեսկովը։ 

Leave a comment