Մեքքայի համատեղ պաշտպանական համաձայնագրի հայտարարությունից հետո տված իր առաջին հարցազրույցում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը բարձրացրել է Հարավային Կովկասի երկրների մասնակցությամբ ապագա համատեղ պաշտպանական շրջանակ ստեղծելու հնարավորությունը, քանի որ Ադրբեջանն ու Հայաստանը շարժվում են դեպի վերջնական խաղաղության համաձայնագիր, գրել է «Arab News»-ը։
Թուրքիայի արտգործնախարարի խոսքով՝ նման նախաձեռնության իրականացումը հնարավոր կդառնա հարաբերությունների լիակատար կարգավորումից և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։ Սակայն դիվանագետը պարզաբանել է, որ այս փուլում գաղափարը դիտարկվում է բացառապես որպես ռազմավարական հեռանկար, այլ ոչ թե ակտիվ բանակցությունների առարկա։
Ֆիդանը նշել է Անկարայի և Բաքվի միջև ռազմավարական դաշինքը բարձր արդյունավետ ռազմաքաղաքական գործընկերությունը, որպես տարածաշրջանային կայունության հիմնական գործոն։