Լոռիում 2 տարեկան երեխա է ընկել 3–րդ հարկից. փոքրիկին Վանաձորից տեղափոխում են Երևան

Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Լոռու մարզում 2 տարեկան երեխա է ընկել 3–րդ հարկի պատուհանից։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղան «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել ժամը 11։00-ի սահմաններում։

Կայքի տեղեկություններով` տեղի բժիշկները կարողացել են անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերել երեխային, որից հետո Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը տեղափոխելու նպատակով սանավիացիայի կանչ են գրանցել, և այժմ բժիշկները սպասում են սանավիացիայի ժամանմանը։

Leave a comment