Թուրքիան ակտիվացրել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ նոր հացահատիկային միջանցքի բացման վերաբերյալ ​​շփումները

Թուրքիան ակտիվացրել է դիվանագիտական ​​շփումները Ռուսաստանի և Ուկրաինայի հետ Սև ծովում նոր հացահատիկային միջանցքի բացման վերաբերյալ, գրել է Economim-ը։

Թուրքիայի ծովային առևտրի պալատի տնօրենների խորհրդի նախագահ Թամեր Կիրանը հայտարարել է, որ հանդիպել է տրանսպորտի փոխնախարար Դուրմուշ Ունուվարի և նախարարության պատվիրակության հետ։

Նախարարի տեղակալը նրան տեղեկացրել է հացահատիկի գործարքի վերաբերյալ «ինտենսիվ քննարկումների» մասին, սակայն որոշման կայացման հստակ ժամանակացույց դեռևս չկա։

 

Leave a comment