Անհայտ ամերիկյան ինքնաթիռ է հատել Ռուսաստանի սահմանը

Անհայտ ամերիկյան ինքնաթիռ է մտել Ռուսաստան, գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով՝ Flightradar-ին։ Ծառայության տվյալներով՝ «Boeing 787»-ը թռիչք է կատարել Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուսի ռազմաօդային բազայից և այդ օրը վաղ առավոտյան մտել է Ռուսաստանի օդային տարածք՝ Մուրմանսկի մարզի վրայով։ Նրա երթուղին կորել է Արխանգելսկի մարզի Կոտլասի վրայով։ Ռուսաստան մեկնելու ճանապարհին ինքնաթիռը թռել է Գրենլանդիայի, Նորվեգիայի և Ֆինլանդիայի … Read more

Թրամփը դիտարկում է Իրանի դեմ հարվածի զանազան տարբերակներ․ ABC

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը քննարկել է Իրանի դեմ հարվածի զանազան տարբերակներ՝ սկսած թիրախային հարվածից մինչև կառավարական, ռազմական և միջուկային օբյեկտների լայնածավալ ռմբակոծություն, հաղորդել է ABC-ն՝ հղում անելով պլանավորմանը ծանոթ աղբյուրին։ Հինգշաբթի օրը Թրամփը քննարկել է Իրանի դեմ ռազմական հարվածի մի շարք տարբերակներ, այդ թվում՝ հնարավոր սահմանափակ հարված՝ ուղղված ԱՄՆ բանակցային դիրքերի ամրապնդմանը… նա նաև … Read more

Թուրքիա-Ադրբեջան տանդեմի համար Նիկոլի վերընտրվելը կյանքի և մահու հարց է

Նիկոլը խոստումներ է տվել, որոնց մի մասը արդեն կատարել է։ Թուրքիան ու Ադրբեջանը նրան այնքան էլ չեն հավատում, դրա համար էլ ասում են՝ ընտրություններից առաջ Սահմանադրությունը փոխիր։ Դրա համար է Արդարադատության նախարար Գալյանը հայտարարել, որ մարտին նոր Սահմանադրությունը պատրաստ կլինի: Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝  վերլուծելով նախընտրական գործընթացներում Փաշինյան-Թուրքիա (Ադրբեջան) … Read more

Փաշինյանի ձեռքը սեղմած Հովնան սրբազանը կրկին աջակցում է Վեհափառին

Երեկ Մայր Աթոռը պաշտոնական իր էջում հրապարակեց Ավստիրայում տեղի ունեցած եպիսկոպոսաց հավաքից հետո կազմված հայտարարության տեքստը, որում, ի թիվս այլնի, նշվում էր՝ խորը մտահոգությամբ ու դատապարտությամբ ենք արձանագրում, որ քրեական անհիմն հետապնդման պատճառով արգելափակվեց Հայոց Հովվապետի և մեր վեց եպիսկոպոս եղբայրների ելքը Հայաստանից և մասնակցությունը Եկեղեցու կյանքում կարևոր նշանակություն ունեցող այս պատկառելի հավաքին։ Արհեստականորեն ստեղծված … Read more

Վենեսուելայի խորհրդարանն ընդունել է քաղբանտարկյալների համար համաներման մասին օրենքը

Վենեսուելայի Ազգային ժողովն ընդունել է «Ժողովրդավարական համակեցության համար համաներման մասին» օրենքը: Օրենքը նախատեսում է 1999 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականը քաղաքական հանցագործությունների համար դատապարտված անձանց ազատ արձակումը: «Ժողովրդավարական համակեցության համար համաներման մասին օրենքը միաձայն ընդունվել է խորհրդարանի անդամների կողմից», – քվեարկությունից հետո Վենեսուելայի հեռուստատեսության եթերում հայտարարել է խորհրդարանի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը: Օրինագիծը ներկայացրել էր գործող նախագահ … Read more

ԱՄՆ-ն 3 օրվա ընթացքում Մերձավոր Արևելք է տեղակայել 68 ռազմական բեռնատար ինքնաթիռ․ FT

Ամերիկայի Միացյալ Նահանգները երեք օրվա ընթացքում Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հնարավոր վայրին մոտեցրել է 39 տանկերային ինքնաթիռ և 29 ծանր ռազմական տրանսպորտային ինքնաթիռ (այդ թվում՝ «Boeing C-17 Globemaster III») երեք օրվա ընթացքում, հաղորդել է «Financial Times»-ը: Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ ՌՕՈՒ-ն նաև Մերձավոր Արևելք է տեղակայել վաղ ռադիոլոկացիոն նախազգուշացման ու կառավարման ինքնաթիռ: ԱՄՆ-ն քննարկում է Իրանի ռազմական և կառավարական օբյեկտների վրա սահմանափակ հարված … Read more

Թրամփի փեսան նշանակվել է Սպիտակ տանը նախկինում գոյություն չունեցած պաշտոնում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր փեսային՝ գործարար Ջարեդ Քուշներին, նշանակել է Սպիտակ տան՝ խաղաղության հարցերով հատուկ դեսպանորդի նոր պաշտոնում։ Թրամփն այս մասին հայտարարել է փետրվարի 19-ին իր «Խաղաղության խորհրդի» նիստի ժամանակ։ Թրամփը նշել է Քուշների դերը Մերձավոր Արևելքում նոր դիվանագիտական ​​համաձայնագրերում (Աբրահամի համաձայնագրեր) և ընդգծել, որ ոչ ոք չէր կարող նման հաջողության հասնել։ «Դու խելացի տղա ես։ Մենք … Read more

Ողբերգական վթար՝ Արարատում, ՊՆ ծառայողը «BMW»-ով հայտնվել է բնակչի հողամասում․ Shamshyan

Այսօր՝ փետրվարի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Մանվել Մ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհին դեպի Երասխ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին հողաթմբերին, մոտ 25 մետր շրջվելով հայտնվել բնակչի հողամասում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը … Read more

Խուզարկություններ՝ Մերձավանում. շուրջ 20 հասցեում այս պահին գործողություններ են ընթանում

MediaHub-ի տեղեկություններով` Արմավիրի մարզում շուրջ երկու տասնակ հասցեներում խուզարկություն է իրականացվում։ Մասնվորապես, մեր տեղեկություններով` ՆԳՆ-ն ուժերը կենտրոնացրել է Մերձավանում։  ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, նշելով՝ այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։ Հավելյալ տեղեկության դեպքում կտեղեկացնեն։ Էմմա Մարտիրոսյան

Լեհաստանը դուրս է եկել հակահետևակային ականների մասին կոնվենցիայից

Լեհաստանը փետրվարի 20-ից կդադարի կատարել Օտտավայի հակահետևակային ականների օգտագործումը արգելող կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Չեզարի Տոմչիկը։ Նրա խոսքով՝ լեհական իշխանությունները նախատեսում են հակահետևակային ականների արտադրություն սկսել ու հեռակառավարվող ականապատման համակարգեր մշակել։ Նախորդ օրը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, մեկնաբանելով երկրի դուրս գալն Օտտավայի հակահետևակային ականների մասին կոնվենցիայից, հայտարարել է, որ Վարշավան, … Read more