Նիկոլը խոստումներ է տվել, որոնց մի մասը արդեն կատարել է։ Թուրքիան ու Ադրբեջանը նրան այնքան էլ չեն հավատում, դրա համար էլ ասում են՝ ընտրություններից առաջ Սահմանադրությունը փոխիր։ Դրա համար է Արդարադատության նախարար Գալյանը հայտարարել, որ մարտին նոր Սահմանադրությունը պատրաստ կլինի: Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ վերլուծելով նախընտրական գործընթացներում Փաշինյան-Թուրքիա (Ադրբեջան) պայմանավորվածությունները։