ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր փեսային՝ գործարար Ջարեդ Քուշներին, նշանակել է Սպիտակ տան՝ խաղաղության հարցերով հատուկ դեսպանորդի նոր պաշտոնում։ Թրամփն այս մասին հայտարարել է փետրվարի 19-ին իր «Խաղաղության խորհրդի» նիստի ժամանակ։
Թրամփը նշել է Քուշների դերը Մերձավոր Արևելքում նոր դիվանագիտական համաձայնագրերում (Աբրահամի համաձայնագրեր) և ընդգծել, որ ոչ ոք չէր կարող նման հաջողության հասնել։
«Դու խելացի տղա ես։ Մենք նրան նշանակում ենք խաղաղության հարցերով հատուկ դեսպանորդ։ Ես ձեզ կասեմ, նայեք այս երկու տղաներին՝ գոնե մտավոր տեսանկյունից մենք երաշխավորված ենք», – ասել է ԱՄՆ ղեկավարը՝ նկատի ունենալով նաև Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆֆին։
Politico-ն նշել է, որ պաշտոնը ստեղծվել է հատուկ Քուշների համար. այն նախկինում գոյություն չի ունեցել։