Դավիթ Համբարձումյանը պետք է պատիժ կրի․ Վճռաբեկը որոշում է հրապարակել

Հասարակություն

Դավիթ Համբարձումյանը պետք է պատիժ կրի․ Վճռաբեկը որոշում է հրապարակել

Վճռաբեկ դատարանը օրինական ուժ է տվել Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու վճռին։

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Դավիթ Համբարձումյանին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտել 2025 թվականի հոկտեմբերին՝ 2018 թվականի իրադարձությունների հետ կապված գործով։ 2026 թվականի հունիսին, Վերաքննիչ դատարանը գործն ուղարկվել էր նոր քննության, ինչից հետո նա ազատության մեջ էր:

Վճռաբեկ բողոք էր ներկայացրել դատախազությունը։ Վճռաբեկ դատարանը բողոքը քննել էր գրավոր ընթացակարգով։

Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Դավիթ Համբարձումյանը դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Մասիսի համայանքապետի թեկնածու է։

Leave a comment