Երիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգում

Մշակույթ

Պլեխանովի անվ. Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում տեղի է ունեցել «Տնտեսությունը երիտասարդ հետազոտողների աչքերով» միջազգային ուսանողական գիտագործնական համաժողովը։

Այն նվիրված էր համալսարանի 120-ամյակին և Երևանի մասնաճյուղի 25-ամյակին։

Ուսանողների հետազոտությունները վերաբերում էին երիտասարդական ձեռներեցությանը, ԵԱՏՄ-ում արհեստական բանականության կիրառմանը, միջազգային առևտրին, գնագոյացմանը, ժողովրդագրությանը, առաջնորդությանը և վարքաբանական տնտեսագիտությանը։

Աշխատանքների մի մասը հիմնված էր ճշգրիտ հաշվարկների, մյուս մասը՝ ստեղծարար մոտեցումների վրա։

Ներկայացված որոշ նախագծեր և բիզնես մոդելներ արդեն ունեն ներդրումային հեռանկար։ Այսպիսի հետազոտություններն են գիտելիքին գործնական արժեք տալիս, իսկ նոր գաղափարներին՝ զարգացման հնարավորություն։ 

Leave a comment