Անհայտ ամերիկյան ինքնաթիռ է հատել Ռուսաստանի սահմանը

Անհայտ ամերիկյան ինքնաթիռ է մտել Ռուսաստան, գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով՝ Flightradar-ին։

Ծառայության տվյալներով՝ «Boeing 787»-ը թռիչք է կատարել Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուսի ռազմաօդային բազայից և այդ օրը վաղ առավոտյան մտել է Ռուսաստանի օդային տարածք՝ Մուրմանսկի մարզի վրայով։ Նրա երթուղին կորել է Արխանգելսկի մարզի Կոտլասի վրայով։

Ռուսաստան մեկնելու ճանապարհին ինքնաթիռը թռել է Գրենլանդիայի, Նորվեգիայի և Ֆինլանդիայի վրայով։

Ինքնաթիռի պատկանելությունը և անձնակազմի կազմը չեն նշվում։

Leave a comment