Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «38 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը Ստեփանակերտում՝ Վերածննդի հրապարակում, Երևանում՝ Ազատության հրապարակում բարձրաձայնեց այն, ինչ տասնյակ տարիներ շարունակ ապրում էր իր ներսում՝ ազատ ապրելու և ինքնորոշվելու իրավունքը։
Այդ օրը ոչ թե պարզապես շարժում սկսվեց, այլ ազգային արժանապատվության վերականգնման գործընթաց։
Փետրվարի 20-ն ապացույց է, որ պատմությունն սկսվում է այն պահին, երբ ժողովուրդը որոշում է կայացնում այլևս չհարմարվել պարտադրված իրականությանը։
Մենք փառավոր ճանապարհ անցանք
– համաժողովրդական զարթոնք,
– հաղթանակած պատերազմ,
– պետականության կերտում,
– ցավոք նաև ծանր կորուստներ ու դաժան փորձություններ։
Սակայն կարևորն անփոփոխ է մնացել՝ ազատության պահանջը չի վերացվել որևէ հրամանագրով, որևէ պարտադրանքով, որևէ ժամանակավոր պարտությամբ։
Փետրվարի 20-ը արգելում է մոռանալ. ազգերը պարտվում են ոչ թե այն ժամանակ, երբ հարված են ստանում, այլ այն ժամանակ, երբ հրաժարվում են իրենց իրավունքից։
Մեր ճանապարհը եղել է փառավոր, որովհետև այն հիմնված էր արդարության վրա։
Եվ որքան էլ փորձեն պատմությունը վերաշարադրել, այդ օրը չեն կարող ջնջել մեր ազգային օրացույցից։
Ազատության գաղափարը ժամանակավոր չի լինում։
ՓԱՌՔ Ու ՊԱՏԻՎ ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ Ու ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱՀԱՏԱԿՎԱԾՆԵՐԻՆ»։