Ուկրաինան քաոս է ցանկանում Հունգարիայում. երկրի վարչապետ

Ուկրաինան քաոս է ցանկանում Հունգարիայում, նրանք միջամտում են ընտրություններին, ասել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Նրանք միջամտում են Հունգարիայի ընտրություններին՝ ֆինանսավորելով ընդդիմադիր «Տիսա» կուսակցությանը: Նրանք նաև քաղաքական շանտաժ են կիրառում՝ խոչընդոտելով նավթի մատակարարումը «Դրուժբա» խողովակաշարով՝ վառելիքի գները և տնային տնտեսությունների ծախսերը բարձրացնելու համար: Հունգարիան տեղի չի տա: Մենք կպաշտպանենք հունգարական ընտանիքներին»:

Մի շարք հասցեներում ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 20-ին ժամը 10:15-21:00-ն կդադարեցվի  Ստեփանավան քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Եվրոպայի և Կոնֆերենցիայի լիգաներ | «Նոան» հաղթեց առաջին հանդիպումը

Գիշերը կայացան Եվրոպայի և Կոնֆերենցիայի լիգաների պլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումները։  Կոնֆերենցիայի լիգայում հայկական «Նոա» ֆուտբոլային ակումբը նվազագույն հաշվով հաղթեց նիդեռլանդական «ԱԶ Ալկմաարին»։

Թրամփն Իրանի հետ գործարքի հասնելու համար «10-15 օր է տվել»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հայտարարել է, որ պատրաստ է Իրանին առավելագույնը 15 օր տալ Վաշինգտոնի հետ գործարքի հասնելու համար։ «Ես կասեի, որ դա բավարար ժամանակ պետք է լինի [Իրանի հետ գործարքի հասնելու համար], առավելագույնը 10-15 օր», – ինքնաթիռում լրագրողներին ասել է Թրամփը։

Մեծ Բրիտանիայի թագավորի կրտսեր եղբայրն ազատ է արձակվել

Մեծ Բրիտանիայի թագավորի Չարլզ Երրորդի կրտսեր եղբայրը՝ նախկին արքայազն Էնդրյուն, ձերբակալությունից 12 ժամ անց ազատ է արձակվել ոստիկանությունից, հաղորդել է «Sky News»-ը։ Էնդրյուն ձերբակալվել էր փետրվարի 19-ին, ամերիկացի ֆինանսիստ, մանկապղծության համար դատապարտված Ջեֆֆրի Էպշտեյնի գործով հետաքննության շրջանակում։ Էնդրյուի գործով հետաքննությունը շարունակվում է։ Ոստիկանությունը պաշտոնապես չէր հրապարակել ձերբակալված նախկին արքայազնի անունը: BBC-ն հայտնել էչ, որ թագավորի կրտսեր եղբայրը ձերբակալվել է «պաշտոնական դիրքի չարաշահման կասկածանքով»։ Միացյալ Թագավորության արքայի եղբայրը … Read more

Նոր ռեպրեսիաներ են սպասվում, ՔՊ-ականները պարեկ են ծեծում․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է. Օրերս մի լուր էինք գրել, որ հրահանգ է իջել՝ արագ ազատել բանտերի նախնական կալանքների հատվածները: Մեզ ասացին, որ այս հարցում հատկապես ակտիվ աշխատանքներ են տարվում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, որը, ինչպես հայտնի է, նախկին եւ ներկա պաշտոնյաների, մասնավորապես ուժային բլոկում ծառայած անձանց պատժի վայրն է։ Այս որոշումը, ըստ լուրերի, պայմանավորված է նախընտրական … Read more

«BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրյա ծառերին․ կա զոհ

Փետրվարի 20-ին, ժամը 01։09-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան–Երասխ ավտոճանապարհին՝ Ազատավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրյա … Read more

«BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրյա ծառերին․ կա զոհ

Փետրվարի 20-ին, ժամը 01։09-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան–Երասխ ավտոճանապարհին՝ Ազատավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրյա … Read more

ՔՊ «անհաջողակ» տղամարդիկ իրենց տեղը կզիջեն «հաջողակ» կանանց․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ թերթը գրում է․ Նախընտրական ցուցակը կազմելու նպատակով իրականացված ՔՊ ներկուսակցական ընտրություններից հետո իշխող թիմում հետընտրական «բազառները» չեն դադարում։ Խնդիր է առաջացել նաեւ կանանց քվոտան պահպանելու հետ կապված։  Ընտրական օրենսգիրքը, հիշեցնենք, պարտադիր է համարում ցուցակում հակառակ սեռի 30 տոկոս ընդգրկվածությունը: Այսինքն, նախընտրական ցուցակում յուրաքանչյուր երրորդը պետք է լինի կին: Սա նշանակում է, որ օրեր առաջ ՔՊ … Read more

Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ փետրվարի 20-ի համար

Խոյ. Ավելի լավ է նոր գործեր այսօր չսկսեք: Փորձեք ավելի շատ հանգստանալ եւ չծանրաբեռնել ձեզ ավելորդ խնդիրներով: Կարելի է զբաղվել հարաբերությունների վերագնահատմամբ, մաքրելով ընկերական շրջապատը որոշ անցանկալի մարդկանցից:Ձեր խորհուրդները կլինեն օգտակար նրանց համար, ովքեր օգնության ակնկալիքով կդիմեն ձեզ: Շատ ժամանակ հատկացրեք տնային գործերին: Ցուլ. Օրը կարող է բազում հնարավորություններ բացել ձեր առաջ:Հնարավորություն կունենաք նոր օգտակար … Read more