«Ալիևի գաղափարական պատերազմը չի կարող իրագործվել առանց Նիկոլ Փաշինյանի օգնության». Տաթևիկ Հայրապետյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հանրային Հեռուստաընկերության կողմից Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության անվանումը չհնչեցնելը ինձ որևէ կերպ չի զարմացնում, դա տրամաբանական է այն իշխանության պարագայում, ով պարտավորվել է առաջնորդվել Ալիևի կամքով։ Առհասարակ, երբ Նիկոլ Փաշինյանին ընկալում ես որպես «Ալիևի մարդ» Հայաստանում, ամեն ինչ իր տրամաբանության մեջ է ընկնում։ Միևնույն ժամանակ, ինձ շատ հետաքրքիր է տեսնել, … Read more

IDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում (լուսանկար, տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

IDBank-ն արդեն ավելի մոտ է Քալիֆորնիայի մեր հայրենակիցներին: Բանկը Ներկայացուցչություն է բացել Քալիֆորնիայի Գլենդել քաղաքում: IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ ներկայացուցչությունը կամուրջ կդառնա սփյուռքահայ մեր հայրենակիցների և IDBank-ի միջև: «Գտնվելով ԱՄՆ-ում՝ նրանք կարող են հեռավար դառնալ IDBank-ի հաճախորդ և օգտվել ծառայություններից, օրինակ՝ հաշիվ բացել, հիփոթեքային վարկ ձևակերպել, ներդնել ավանդ, և այս ամենը հնարավոր է … Read more

«Ձեզնից անձամբ ոչինչ կախված չէ, անգամ ձեր հեռանալը». Արեգ Սավգուլյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պապոյանը գլխապտույտի մեջ է, նա ստացել է վստահության 707 քվե և կրոնապետից հետո 2-րդն է ՔՊ-ական «վունդերկինդների» ցանկում։ Պալատական միջանցքներում արդեն շշուկով են խոսում՝ N 2-ը եկավ, գնաց, նստեց, հորանջեց, գղգղաց, խորասուզվեց, բղավեց, հուզվեց, պատուհանից նետվեց, վերադարձավ և այլն։ Վիճակն իրոք կրիտիկական է։ Նրա զեկույցը 4-րդ կարգի ցորենի հավերժական ներմուծման … Read more

«Մի՞թե այսուհետ այսպիսի վախի մթնոլորտ է տիրելու». Արթուր Հակոբյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Լրագրող Արթուր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արդեն նույնիսկ հեռուստատեսությամբ են խուսափում արտասանել «Արցախ» բառը… Կամ արգելել են արտասանել, կամ էլ աշխատանքից ազատվելու մտավախություն ունեն։ Եվ այստեղ խոսքը պարզապես ստեղծագործության անվան մասին է:     Մի՞թե այսուհետ այսպիսի վախի մթնոլորտ է տիրելու, և սա՞ էր արդյոք սպասված ապագան»:

Ձևավորվել է «Հայկական քվե» կուսակցության վարչությունը | ՄԱՄՈՒԼ.ամ

Օպերային երգչուհի Ռոզեթ Ուստակարայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ տեղի ունեցավ «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման կազմում գործող «Հայկական քվե» կուսակցության համագումարը, որի ընթացքում ձևավորվեց կուսակցության վարչությունը։      Վարչության կազմում ընտրվեցին` Մենուա Սողոմոնյան, Արամ Պետրոսյան, Դավիթ Արիստակեսյան, Աննա Կոստանյան, Ավետիք Քերոբյան, Ավետիք Հարությունյան, Ռոզեթ Ուստակարայան:      Այս վստահությունը ընդունում եմ` որպես պատիվ և ուխտ․ ծառայել … Read more

««Եկեղեցիները չուլան են սարքել»՝ չանցավ, «Կաթողիկոսը ուզում է զավթել իշխանությունը»՝ էս էլ չանցավ». Կորյուն Սիմոնյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Լրագրող Կորյուն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «1. «Եկեղեցիները չուլան են սարքել»- չանցավ,     2. «Կաթողիկոսը դուստր ունի»- չանցավ:     3. «Կաթողիկոսի եղբայրը ՊԱԿ գործակալ է»- չանցավ:     4. «Կաթողիկոսը ենթարկվում է օտարերկրյա լեյտենանտի»- չանցավ:     5. «Կաթողիկոսը վաճառել է Սուրբ Գեղարդը»- էս էլ չանցավ:     6. «Կաթողիկոսը Եկեղեցին ուզում է ձուլել Ռուս ուղղափառ եկեղեցուն»- էս էլ չանցավ:     7. «Կաթողիկոսը ուզում է … Read more

Իրանի ԻՀՊԿ ռազմածովային ուժերը զորավարժություններ են սկսել Հորմուզի նեղուցում | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը զորավարժություններ են սկսել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցում, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Որպես զորավարժությունների նպատակ` հայտարարվել է ԻՀՊԿ ռազմածովային ստորաբաժանումների մարտունակության գնահատումը, ինչպես նաև տարածաշրջանում սպառնալիքներին պատասխան գործողությունների օպերատիվ պլանների վերանայումը:

«Հնդկաստանի 28 դպրոց ռումբի առկայության մասին նամակներ են ստացել»․ #Economic_Times | ՄԱՄՈՒԼ.ամ

Հնդկաստանի արևմուտքում գտնվող Գուջարաթ նահանգի խոշոր քաղաքների առնվազն 28 դպրոց էլեկտրոնային փոստով նամակներ է ստացել ռումբի առկայության մասին սպառնալիքներով, հաղորդում է Economic Times-ը։ Նշվում է, որ միջադեպի ֆոնին ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, և սկսվել է հետաքննություն՝ էլեկտրոնային նամակների աղբյուրները պարզելու համար։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ անցյալ շաբաթ նմանատիպ էլեկտրոնային նամակներ են ուղարկվել նաև Հնդկաստանի մայրաքաղաքի մի շարք … Read more

«Պարտադիր կանխարգելիչ ստուգումը պետք է լինի համընդհանուր»․ Հրայր Կամենդատյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սոցիալական ծրագիր 4/87։ Յուրաքանչյուր քաղաքացի տարեկան մեկ անգամ պետք է անցնի պարտադիր հետազոտում։     Դա հիանալի և ռազմավարական նշանակություն ունեցող որոշում է։ Սրտանոթային և ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերումը ոչ միայն փրկում է կյանքեր, այլև զգալիորեն նվազեցնում է բուժման հետագա ծախսերը։     Որպեսզի այս համակարգը լինի արդյունավետ և ոչ թե ձևական բնույթ կրի, … Read more

ՀՀ-ի կողմից սառեցվել են Արցախի Հանրապետության անունով բացված բոլոր բանկային հաշիվները | ՄԱՄՈՒԼ.ամ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է. «Ի պատասխան չվճարված աշխատավարձի, վերջնահաշվարկների և արձակման նպաստների վերաբերյալ բազմիցս բարձրացված հարցերի     Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի սեպտեմբեր 19-20-ը Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության հայաթափման հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության կողմից սառեցվել են Արցախի Հանրապետության անունով բացված բոլոր բանկային հաշիվները, որի հետևանքով մինչև այսօր հնարավոր չէ վճարել … Read more