Օպերային երգչուհի Ռոզեթ Ուստակարայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ տեղի ունեցավ «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման կազմում գործող «Հայկական քվե» կուսակցության համագումարը, որի ընթացքում ձևավորվեց կուսակցության վարչությունը։
Վարչության կազմում ընտրվեցին` Մենուա Սողոմոնյան, Արամ Պետրոսյան, Դավիթ Արիստակեսյան, Աննա Կոստանյան, Ավետիք Քերոբյան, Ավետիք Հարությունյան, Ռոզեթ Ուստակարայան:
Այս վստահությունը ընդունում եմ` որպես պատիվ և ուխտ․ ծառայել հայրենիքին, պաշտպանել ազգային արժեքներն ու պետական շահը, և հավատարիմ մնալ ժողովրդի ձայնին։ Ստանձնած մանդատը ինձ համար կոչ է՝ ազնիվ, հետևողական և նվիրումով աշխատանքի, որպեսզի արդարացվի յուրաքանչյուր վստահություն և ամրապնդվի մեր միասնական պայքարը հանուն Հայաստանի ապագայի»։