Հնդկաստանի արևմուտքում գտնվող Գուջարաթ նահանգի խոշոր քաղաքների առնվազն 28 դպրոց էլեկտրոնային փոստով նամակներ է ստացել ռումբի առկայության մասին սպառնալիքներով, հաղորդում է Economic Times-ը։
Նշվում է, որ միջադեպի ֆոնին ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, և սկսվել է հետաքննություն՝ էլեկտրոնային նամակների աղբյուրները պարզելու համար։
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ անցյալ շաբաթ նմանատիպ էլեկտրոնային նամակներ են ուղարկվել նաև Հնդկաստանի մայրաքաղաքի մի շարք դպրոցներ։