ԱԺ-ում արցախահայության խնդիրների քննարկման ժամանակ ՔՊ-ականները լքեցին դահլիճը

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցությունը կազմակերպել է քննարկում արցախահայության սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ։ Քննարկմանը, ընդդիմադիր խմբակցություններից բացի, մասնակցում էին նաև ՔՊ-ական պատգամավորներ, սակայն մեկնարկից քիչ անց ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանը հայտարարեց, որ իրենք ստիպված են լքել դահլիճը։ ՔՊ-ական պատգամավորների դժգոհությունն առաջացրել էր այն, որ դահլիճում նշվում էին ներկաների՝ Արցախում զբաղեցրած պաշտոնները։ Alpha News

Գեղամ Ստեփանյան․ 8000 արցախցի ստացել է բնակարանի սերտիֆիկատ, բայց իրացվել է միայն 4000-ը

Արցախի բնակիչների բնակարանային ապահովման երկարաժամկետ ծրագրի շրջանակում շուրջ 8 հազար ընտանիք ստացել է բնակարանային հավաստագիր, սակայն դրանցից միայն 4 հազարն է կարողացել այն իրացնել և վերջնականապես լուծել բնակարանային խնդիրը։ Այս մասին Ազգային ժողովում արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ քննարկման ժամանակ ասել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Մարդիկ վերցնում են հավաստագիրը, բայց չգիտեն՝ … Read more

Գալստյան․ Գազի գնի բարձրացման դեպքում Հայաստանում զբաղվածությունը կնվազի

Եթե Հայաստանին մատակարարվող գազի գինը բարձրանա, սպառողների համար այն նույնպես կարող է թանկանալ, ինչն էլ իր հերթին անուղղակի ազդեցություն կունենա գազ օգտագործող ձեռնարկությունների վրա։ Սեպտեմբերի 23-ին «Հայաստանի տնտեսական դիմակայունությունը աշխարհաքաղաքական անորոշության դարաշրջանում» թեմայով համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նրա խոսքով՝ սա կարող է հանգեցնել նաև գնաճի։ Գալստյանը նկատել … Read more

Օրբելյան․ Ռոբերտ Քոչարյանը կապարակնքված ընկերությունների կառավարմանը չի մասնակցել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղղակի կամ անուղղակի առնչություն չունի այն ձեռնարկությունների գործունեությանը, որոնք կապվում են նրա ընտանիքի անդամների հետ։ Այս մասին լրագրողների հետ հադիպման ժամանակ հայտարարեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով ընկերությունների կապարակնքմանը և դրանց աշխատակիցների իրավունքներին։ Նշենք, որ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Քոչարյանի հետ կապված քրեական գործի շրջանակում կապարակնքված … Read more

Իրանի դեսպան․ Մենք Ադրբեջանին ասել ենք, որ Հայաստանի տարածքային ամբողջականությանը հասցված վնասն անթույլատրելի է

Ադրբեջանը դեռ բավականին հստակ ու բացահայտ խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, իսկ մենք, մեր հերթին, նույնքան հստակ հայտարարում ենք՝ անընդունելի է ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն, Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը վնասող ցանկացած գործողություն։ Սեպտեմբերի 23-ին «Հայ-իրանական հարաբերությունների տրանսֆորմացիան փոփոխվող ռազմավարական իրադրությունում» թեմայով համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։ … Read more

Ընդդիմադիր պատգամավոր․ ՏԻՄ թեկնածուներին ճնշում են, որպեսզի հրաժարվեն առաջադրվելուց

ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ցուցակներում ընդգրկվող անձանց նկատմամբ ճնշումներ են գործադրվում՝ նրանց առաջադրումից հետ պահելու նպատակով։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը։ «Չնայած ճնշումներին, չնայած աննախադեպ տեռորին, որ մոտենում են ՏԻՄ ցուցակներում ներգրավված մարդկանց՝ անձնական տվյալներ հրապարակելուց սկսած մինչև ընտանիքի անդամներին սպառնալը, այսինքն՝ ամեն ինչ անում են, որ … Read more

Կորտունով․ Հայաստանին և Ռուսաստանին երկար ու ցավոտ բանակցային գործընթաց է սպասվում

Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց, որի ընթացքում որոշվելու են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության առաջնահերթությունները։ Սեպտեմբերի 23-ին հայ-ռուսական հարաբերությունների թեմայով համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» … Read more

Ինչպես է Ադրբեջանը շահագործում Արցախի հանքավայրերը – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Բաքուն նախատեսում է Կաշենի հանքավայրից Չինաստան մատակարարել գրեթե 1 մլրդ դոլարի պղինձ, իսկ Սոթքի հանքավայրի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածի շահագործման համար ներդնել 250 մլն դոլար։ Ադրբեջանական իշխանություններն այս նախագծերը ներկայացնում են որպես հանքարդյունաբերության ընդլայնման ծրագրի մաս։ Armenia Today-ն ուսումնասիրել է հայտարարված ներդրումները, ժամկետներն ու արտահանման ծրագրերը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Մարտակերտի … Read more

Հերթական «ռազբորկան»՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, բիտաներ, արյան հետքեր

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հերթական մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Դավթաշենի խճուղուց դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ «Մետալ բազա» ընկերության հարևանությամբ գտնվող տարածքում, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունենում, որի ժամանակ հնչել են կրակոցներ, հաղորդում է Shamshyan.com–ը։ … Read more

Քրիստինե Վարդանյան․ Փաշինյանը քաղաքացիներին ասում է «դիմացեք» ճիշտ այնպես, ինչպես գերիներին էր ասում «դիմացեք» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը զուգահեռներ է անցկացրել Սեդրակ Քոչարյանի՝ կապարակնքված ձեռնարկությունների աշխատակիցներին վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունների և ռազմագերիների հասցեին վերջինիս հնչեցրած խոսքերի միջև։ Սեպտեմբերի 23-ին կայացած ասուլիսի ընթացքում պատգամավորն արձանագրել է, որ Փաշինյանի համար կոշիկների մասին խոսակցությունները յուրօրինակ ֆետիշ են դարձել։ «Երբ Փաշինյանը կապարակնքված ձեռնարկությունների աշխատակիցներին ասում է «դիմացեք», ես հիշում եմ … Read more