Պետական ապարատում հունվարից սկսած ցուցակներ են գրում պարգևավճարների 2-րդ կեսի համար

Պետական ապարատի ղեկավարներն ու նրանց տեղակալները դեռ հունվարից կրկին ցուցակներ են գրում 2025 թվականի երկրորդ կիսամյակի պարգևավճարների բաշխման համար, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի՝ կառավարության համապատասխան որոշմամբ՝ պարգևատրման ֆոնդի բաշխումն իրականացվում է անհատական իրավական ակտով․ ֆոնդի մինչև 20%-ը կարող է բաշխվել ղեկավար պաշտոն չզբաղեցնող անձնակազմի միջև։ Բացի այդ՝ միլիոնավոր դրամների … Read more

ՀՀ-ում ընտրական շեմը հաղթահարած կուսակցություններն այս տարի ևս աջակցություն կստանան

2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած և սահմանված շեմը հաղթահարած 3 կուսակցություն և մեկ դաշինք 2026 թ. ՀՀ պետբյուջեից կստանան ընդհանուր առմամբ 520.7 մլն դրամ աջակցություն։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Որոշման նախագծի մեջ նշվում է, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ԱԺ աշխատակազմին հատկացված ֆինանսական միջոցները կբաշխվեն ըստ ԱԺ ընտրություններում սահմանված շեմը … Read more

ԿՅԱՆՔԻ ՕՐՐԱՆ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ՕՎԿԻԱՆՈՍԻ ՀԱՏԱԿԻՆ ԳՏՆՎՈՂ ԿՈՐՈՒՍՅԱԼ ՔԱՂԱՔՈՒՄ

Ատլանտյան օվկիանոսի խորքում, Միջատլանտյան լեռնաշղթայի արևմուտքում, գտնվում է մոլորակի ամենաանսովոր վայրերից մեկը՝ «Կորուսյալ քաղաք» հիդրոթերմալ դաշտը: Այն հսկայական կրաքարե աշտարակների և սյուների համալիր է, որը բարձրանում է ծովի հատակից ավելի քան 700 մետր խորության վրա: Ամենաբարձրը հասնում է 60 մետրի՝ գրեթե քսանհարկանի շենքի բարձրության: Գիտնականները կարծում են, որ նման վայրերը կարող էին լինել Երկրի վրա … Read more

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԲԱՑԵՑ ՆՈՐ «ԲԻԶՆԵՍ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Փետրվարի 18-ին, Տիգրան Մեծ 16/12 հասցեում Արդշինբանկը պաշտոնապես բացեց իր նոր՝ «Արդշինբանկ Բիզնես» մասնաճյուղը։ Սա մասնագիտացված գրասենյակ է, որը սպասարկելու է փոքր և միջին բիզնեսին: ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ, ՓՄՁ ԲԻԶՆԵՍԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԱՄ ՓԻՆԱՋՅԱՆԸ ՆՇԵՑ, որ սա հերթական կարևոր քայլն է բանկի շարունակական զարգացման ճանապարհին, որի նպատակն է հաճախորդներին իրենց կարիքներին համապատասխան, մասնագիտացված ծառայություններ մատուցել։ Մասնաճյուղը … Read more

Սարսափելի հանցագործությունը մնում է անպատիժ. Գուրգեն Մարգարյանի սպանությունից անցել է 22 տարի

Հայ սպա Գուրգեն Մարգարյանի սարսափելի սպանությունից անցել է 22 տարի։ 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվեցին անգլերեն լեզվի դասընթացներ։ Մասնակցեցին հայ և ադրբեջանցի սպաներ, այդ թվում՝ ապագա զոհը՝ Գուրգեն Մարգարյանը, և նրա մարդասպան Ռամիլ Սաֆարովը։ Փետրվարի 19-ի գիշերը Սաֆարովը մտավ չբացվող սենյակ և կացնով սպանեց Գուրգեն Մարգարյանին, երբ նա քնած … Read more

Կարող է ծանր հետևանքների հանգեցնել. Շոյգուն` ՀՀ-ի երկաթուղու կոնցեսիան փոխանցելու մասին

Հայաստանի իշխանությունների ցանկությունը՝ փոխարինել Ռուսաստանին երկաթուղիների կառավարման գործում, վատ մշակված որոշում է և կարող է ծանր հետևանքների հանգեցնել։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Այլ երկրների կոմպետենտությունը երկաթուղային կառավարման հարցում չեմ գնահատի, սակայն կարող եմ վստահորեն ասել, որ հազիվ թե որևէ այլ ընկերություն կարողանա լիովին փոխարինել ռուսական փոխադրողին, որն արդյունավետ … Read more

«ԲԱԼՈՒ-ՓԱՐԻԶ. ՀԱՅԻ ԱՆՑԱԾ ՈՒՂԻՆ» ԳԻՐՔ-ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Փետրվարի 17-ին, Թեքեյան կենտրոնում կայացավ հասարակական գործիչ, հրապարակախոս Վարուժան Սիրապյան-ի «Բալու-Փարիզ. Հայի անցած ուղին» գրքի շնորհանդեսը։ Միջոցառումը վերածվեց ոչ միայն գրական իրադարձության, այլև մտավոր բովանդակ հարթակի, որտեղ քննարկման առանցքում էին ազգային հիշողությունն ու պատմական ինքնագիտակցությունը։ Գրքում ներկայացվում է կամավոր վտարանդի դարձած Վարդանի կյանքի ճանապարհը՝ Արևմտյան Հայաստանի հեռավոր Բալուից (Խարբերդ) մինչև Փարիզ։ Հեղինակը կերտել է մի … Read more

Պարզվել է Երևանում միջադեպի հետևանքով հիվանդանոցում մահացածի և 7 վիրավորների ինքնությունը

Shamshyan.com-ը հայտնում է՝ պարզվել է այսօր, փետրվարի 18-ին, Աբելյան փողոցում մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկայի» մասնակից վիրավորների և մահացածի ինքնությունը։ Մահացածը Երևանի բնակիչ 45-ամյա Արսեն Վարդանյանն է, վիրավորներն են՝ Երևանի բնակիչներ 39-ամյա Էդգար Ենոքյանը, 18-ամյա Ներսես Սահակյանը, 42-ամյա Հայկ Աբելյանը, Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Ստեփան Մկրտչյանը, Երևանի բնակիչներ 24-ամյա Արմեն Հակոբյանը, 32-ամյա Դավիթ Զաքարյանը և 41-ամյա Գագիկ … Read more

Վարչապետ․ Վրաստանում բնակության թույլտվություն ունի Հայաստանի ավելի քան 5000 քաղաքացի

Վրաստանում բնակության թույլտվություն ունի ավելի քան 107 հազար օտարերկրացի։ Դրա մասին «Грузия Online»-ին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նա քննարկել է բնակության թույլտվությունների տրամադրման վիճակագրությունը և նշել, որ Վրաստանում որպես օտարերկրացի բնակվող Ռուսաստանի քաղաքացիների 30%-ն իրականում վրացիներ են։ Երկրորդ տեղում է Հնդկաստանը՝ բնակության թույլտվություն է տրամադրվել 23 հազար 930 մարդու, որոնց մեծ մասը Վրաստանում … Read more

Թրամփը հոգնել է Իրանից, ռազմական գործողության հավանականությունը 90% է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոգնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի բացակայությունից, առաջիկա շաբաթներին լայնածավալ գործողություն սկսելու հավանականությունը 90% է, գրում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի խորհրդականներից մեկին։ «Բոսին դա սկսում է հոգնեցնել։ Նրա շրջապատում որոշ մարդիկ նախազգուշացնում են, որ Իրանի հետ պատերազմ չսկսի, սակայն կարծում եմ՝ 90% հավանականություն կա, որ մենք առաջիկա մի քանի … Read more