Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 26-ին՝ ժամը 18:00-ին, լրանում է բուհերի ընդունելության մրցույթի լրացուցիչ փուլի /թափուր տեղերի համար/  հայտագրման վերջնաժամկետը։

Այս մասին հայտնել է Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը։

«Հայտագրել կարելի է մինչև 6 մասնագիտություն, մրցույթը ըստ հայտերի հերթականության է։

Դիմումների շարժին հետևելով կարելի է գնահատել շանսերը և փոխել մասնագիտությունների տեղերը։ 

Հայտում փոփոխություններ կարելի է անել մինչև հայտագրման ավարտը, որից հետո համակարգը փակվելու է։ 

Արդյունքների հրապարակումը՝ հուլիսի 30-ին»,-հայտնել է Գրիգորյանը։

Leave a comment