Բռնցքամարտիկ Մարատ Միքայելյանը նոկդաունով հաղթել է մրցակցին (PAN.am)

Եվրոպայի առաջնության մեկ քառորդ եզրափակչի ուղեգիր է նվաճել Հայաստանի հինգերորդ ներկայացուցիչը։ Մեկ ութերորդ եզրափակչում Մարատ Միքայելյանը վստահ հաղթանակ է գրանցել։ 75 կգ քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկը մեծ առավելությամբ հաղթել է հույն Ռադիոս Պանագյոտիսին, հայտնում է Radar.am-ը:

Հայ մարզիկը մենամարտի ընթացքում մրցակցին նաև նոկդաունի է ենթարկել։

Հայ բռնցքամարտիկներից Եվրոպայի առաջնության մեկ քառորդ եզրափակիչ են հասել նաև Էլիդա Քոչարյանը, Ռուդոլֆ Գարբոյանը, Արթուր Բազեյանն ու Դավիթ Չալոյանը։

Leave a comment