ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և խմբակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը սեպտեմբերի 22-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեվիդ Ալենի հետ։
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ սերտ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն իրենց դիտարկումներն են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի վերաբերյալ։
Պատգամավորները մտահոգություն են հայտնել Հայաստանում ընթացող ժողովրդավարական որոշ գործընթացների առնչությամբ։
Զրուցակիցները կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: