ՀՀ և Իրանի պաշտոնյաները քննարկել են Արաքս գետի վրա 2–րդ կամրջի կառուցման հարցը

https://arm.sputniknews.ru/20260726/hh-ev-irani-pashtvonjanery-qnnarkel-en-araqs-geti-vra-2rd-kamrji-karucman-harcy-105063868.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1a/105061526_109:0:1442:1000_1920x0_80_0_0_460cff31840a050a15fef062e6783e80.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, արաքս գետ, կամուրջ, դավիթ խուդաթյան

իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, արաքս գետ, կամուրջ, դավիթ խուդաթյան

Բաժանորդագրվել

Երկու երկրների նախարարները քննարկել են տրանսպորտի և ավիացիայի ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Հայաստանի և Իրանի պաշտոնյաները քննարկել են Հայաստան–Իրան պետական սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցը։ Այդ մասին քննարկվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար տիկին Ֆարզանե Սադեղի` Թեհրանում կայացած հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։

«Դրա իրականացումը կբարձրացնի երկու երկրների միջև տրանսպորտային թողունակությունը և կնպաստի տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը»,– ընդգծել են կողմերը։

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարար Խուդաթյանը գոհունակությամբ արձանագրել է Քաջարան–Ագարակ ճանապարհահատվածի շինարարության առաջընթացը։ Ըստ նրա` այն, որ ԻԻՀ–ն զգալիորեն ներգրավված է ՀՀ ենթակառուցվածքային ծրագրերում, վկայում է երկու երկրների միջև ձևավորված ամուր տնտեսական համագործակցության և բարեկամական հարաբերությունների մասին։

Հանդիպման ընթացքում ճանապարհաշինության ոլորտին վերաբերող հարցերից բացի քննարկվել են նաև տրանսպորտի և ավիացիայի ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։

Կողմերը պայմանավորվել են ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ երկու երկրների միջև բեռնափոխադրումների ծավալների ավելացման ուղղությամբ։

Նախարարները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը

Leave a comment