«Մայր Հայաստանն» ընտրություններին կմասնակցի «Առաջարկ Հայաստանին» նախագծի հետ

«Մայր Հայաստան» դաշինքը հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու է «Առաջարկ Հայաստանին» նախագծի հետ, որի առաջնորդը ԲՀԿ նախկին առաջնորդ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն է, հայտարարել է դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցության մասին հայտնել էին «Ուժեղ Հայաստանը», Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Քաղաքացիական պայմանագիրը», «Միասնության թևեր» նախաձեռնությունը, Հայ ազգային կոնգրեսը, նախկին … Read more

Միքայել Սրբազանը դուրս կգրվի Իզմիրլյան ԲԿ-ից և կտեղափոխվի Գյումրի

Ըստ նախնական տվյալների, այսօր Միքայել Սրբազանը դուրս կգրվի Իզմիրլյան ԲԿ-ից և կտեղափոխվի Գյումրի, գրել է նրա եղբորորդին՝ Արտաշես սարկավագ Աջապահյանը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Վերաքննիչ քրեական դատարանը հայտարարել էր, որ Սրբազանի նկատմամբ կկիրառվի տնային կալանք, բացակայության արգելք։ Դրանից հետո Շիրակի թեմի առաջնորդը կրկին տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվել էր։ News.am

Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը անթերի ելույթ ունեցան օլիմպիադայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը Միլանում կայացած սպորտային զույգերի կարճ ծրագրում մաքուր և շատ տպավորիչ հանդես եկան Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտության ուղեկցությամբ։ https://www.youtube.com/watch?v=1pIRjakg5Nw Հայաստանը…

Դավիթ Անանյան․ Մենք համակարգեր ենք կառուցելու․ սա է մեր խոստումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մենք համակարգեր ենք կառուցելու․ սա է մեր խոստումը։ Այս մասին ասել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսական քաղաքականությանը։ «Սա միկրոչիպ է, այն շատ փոքր է, բայց շատ փոքր լինելով հանդերձ՝ շատ կարևոր դերակատարում ունի, այն ուղեղային գործառույթ է իրականացնում մեզ հայտնի գրեթե բոլոր սարքերի մեջ։ Հայաստանը ևս փոքր է, բայց … Read more

Նաթան սրբազան․ Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա, բայց կունենա այլ կարգավիճակ

Եպիսկոպոսաց ժողովը Ավստրիայում տեղի կունենա, բայց կունենա այլ կարգավիճակ։ Այս մասին այսօր Մայր աթոռ սուրբ Էջմիածնի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ «Ամեն դեպքում եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, վեհափառի բացակայությամբ փոքր–ինչ փոխվում է եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը։ Այն դառնում է եպիսկոպոսաց հավաք, որտեղ կքննարկվեն զանազան հարցեր … Read more

Իշխանությունն իրենց ձեռքն է. Սրբազանները չեն բացառում՝ հոգևորականներին կարող է բերման ենթարկեն

Բարձրաստիճան հոգևորականները չեն մեկնաբանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին սպառնալից հայտարարությունները։ Այսօր Մայր տաճարում մատուցված պատարագից հետո լրագրողները փորձել են մեկնաբանություն ստանալ Դանիել և Հայկազուն Սրբազաններից, սակայն, երկուսն էլ առանց մեկնաբանության արագ հեռացել են։ Նշենք, որ փետրվարի 16-19–ն Ավստրիայում կկայանա Եպիսկոպոսաց ժողով։ Փաշինյանը երեկ ակնարկել է, որ ամեն ինչ անելու են այն տապալելու համար՝ խոսելով «կոշտ … Read more

Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան․ ԱՄՆ-ն փորձում է անկայունացնել Հարավային Կովկասում տիրոզ իրավիճակը

Հարավային Կովկասում ԱՄՆ-ի նոր քայլերի նախաշեմին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը տարածաշրջան ուղեկցվել է Վաշինգտոնի իրական նպատակների մասին լայնորեն տարածված շահարկումներով, Mehr գործակալության համար գրել է Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքայինը։ Իրանցի դիվանագետի խոսքով՝ այս այցը տեղի է ունեցել մի իրավիճակում, երբ Հարավային Կովկասը դարձել է մեծ տերությունների միջև աշխարհաքաղաքական մրցակցության գլխավոր կենտրոններից … Read more

Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան․ ԱՄՆ-ն փորձում է անկայունացնել Հարավային Կովկասում տիրոզ իրավիճակը

Հարավային Կովկասում ԱՄՆ-ի նոր քայլերի նախաշեմին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը տարածաշրջան ուղեկցվել է Վաշինգտոնի իրական նպատակների մասին լայնորեն տարածված շահարկումներով, Mehr գործակալության համար գրել է Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքայինը։ Իրանցի դիվանագետի խոսքով՝ այս այցը տեղի է ունեցել մի իրավիճակում, երբ Հարավային Կովկասը դարձել է մեծ տերությունների միջև աշխարհաքաղաքական մրցակցության գլխավոր կենտրոններից … Read more

Պետքարտուղար․ ԱՄՆ-ն աշխատում է Իրանի հետ գործարք կնքելու ուղղությամբ

ԱՄՆ-ն աշխատում է Իրանի հետ գործարք կնքելու ուղղությամբ։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Նրա խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ նախընտրում է գործարք կնքել Իրանի հետ: «Դա շատ դժվար է անել, բայց նա կփորձի։ Սթիվ Ուիթկոֆը և Ջարեդը (Քուշներ. խմբ.) առաջիկայում մի քանի հանդիպում են ունենալու, և մենք կտեսնենք` արդյոք մեզ … Read more

Հնարավոր է` Թուրքիայում ազատ արձակեն ՔԱԿ-ի հետ կապված ավելի քան 4 հազար բանտարկյալի

Հնարավոր է` Թուրքիայի իշխանություններն ազատ արձակեն Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ առնչություն ունեցող շուրջ 4200 բանտարկյալի։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները: Երկրի խորհրդարանում մշակվում է անցումային օրենք, որն ընդունվելու դեպքում թույլ կտա բանտերից ազատել քրդական կուսակցության կողմնակիցներին: Միաժամանակ փաստաթղթում չի ներառվել ՔԱԿ-ի առաջնորդ, ցմահ ազատազրկված Աբդուլլահ Օջալանի անունը։ Սա քննարկվող գործընթացի ամենավիճահարույց հարցերից մեկն է։ … Read more