ԱՄՆ-ն աշխատում է Իրանի հետ գործարք կնքելու ուղղությամբ։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Նրա խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ նախընտրում է գործարք կնքել Իրանի հետ:
«Դա շատ դժվար է անել, բայց նա կփորձի։ Սթիվ Ուիթկոֆը և Ջարեդը (Քուշներ. խմբ.) առաջիկայում մի քանի հանդիպում են ունենալու, և մենք կտեսնենք` արդյոք մեզ կհաջողվի ինչ-որ առաջընթաց գրանցել», –ասել է Ռուբիոն «Bloomberg»-ին։
Ավելի վաղ «Reuters» գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ի պատվիրակությունը (այդ թվում՝ ԱՄՆ առաջնորդի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները) Ժնևում կհանդիպի իրանական կողմի հետ:
Հիշեցնենք` ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները փետրվարի 6-ին Մասկատում (Օման) բանակցություններ անցկացրին Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ բանակցությունները լավ ընթացք են ունեցել և կշարունակվեն։ Փետրվարի 8-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդգծեց, որ Իրանը պնդում է ուրանը հարստացնելու իր իրավունքը, նույնիսկ եթե դա պատերազմի հանգեցնի։
Sputnik Արմենիա