Թուրքական իշխանությունները կարող են ազատ արձակել մինչև 4200 բանտարկյալի, որոնք կապված են Քրդստանի բանվորական կուսակցության հետ։
Սա չի վերաբերում Թուրքիայում ահաբեկչական ճանաչված ՔԲԿ-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի։
Տեղական լրատվամիջոցները հաղորդել են, որ երկրի խորհրդարանը մշակում է անցումային օրենք, որը, եթե ընդունվի, թույլ կտա ազատ արձակել քրդական կուսակցության կողմնակիցներին։
Փաստաթուղթը չի ներառում այսպես կոչված «հույսի իրավունքի» վերաբերյալ դրույթներ ցմահ բանտարկություն կրող Օջալանի համար։ Սա մնում է ներկայիս գործընթացի ամենավիճելի հարցերից մեկը։