ԵՄ-ի և Ուկրաինայի միջև լարվածություն է առաջացել Կիևի պահանջների պատճառով

Եվրոպական միության և Ուկրաինայի միջև լարվածությունն աճում է միավորմանն անդամակցելու գործընթացն արագացնելու Կիևի պահանջների ֆոնին։ Այս մասին մայիսի 1-ին հայտնել է Financial Times-ը՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաներին։ Ըստ FT-ի՝ Եվրոպական միության և Ուկրաինայի ղեկավարությունների հարաբերությունները նկատելիորեն սառել են եվրաինտեգրումն արագացնելու Կիևի համառ պահանջների պատճառով։ Կիպրոսում Եվրոպական խորհրդի գագաթնաժողովի ժամանակ ուկրաինական պատվիրակությանը, ըստ աղբյուրի, հասկացրել են, որ … Read more

Ozon․ Մոտ ժամանակներս նախատեսում ենք վերադարձնել ժամանակավորապես անհասանելի դարձած ապրանքները

Ռուսաստան ապրանքների ներմուծման մաքսային ձևակերպման փոփոխությունների պատճառով Հայաստանից ապրանքների առաքման հետ կապված ժամանակավոր դժվարություններ են առաջացել։ Այս մասին NEWS.am–ի հարցին ի պատասխան հայտնել են Ozon-ի մամուլի ծառայությունից։ «Որպեսզի գնորդները երկարատև առաքման պատճառով չչեղարկեն պատվերները, մենք որոշ ժամանակով թաքցրել ենք այդ ապրանքների քարտերը ՌԴ-ում գտնվող գնորդների համար։ Միաժամանակ, Ozon-ի ռուսաստանյան պահեստներում գտնվող հայ ձեռնարկատերերի բոլոր ապրանքները … Read more

Wildberries-ը պարզաբանում է տարածել – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Ներկայիս իրավիճակի հետ կապված, որը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության տարածքում մաքսային ձևակերպման շրջանակում առանձին ապրանքների կատեգորիաների նկատմամբ վերահսկողության լրացուցիչ ընթացակարգերի կիրառմամբ, Wildberries ընկերությունը (ԻՄՎԲԱՄ ՍՊԸ) ներկայացնում է պարզաբանում։ Ընկերությունը գտնվում է գործընկերների և համապատասխան կառույցների հետ մշտական երկխոսության մեջ և ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը։ Այս աշխատանքի շրջանակում կազմակերպվել է հանդիպում հայ վաճառողների հետ, որին … Read more

Մայիսմեկյան ցույցեր Թուրքիայում. Ստամբուլում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել

Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլում հարյուրավոր մարդկանց է ձերբակալել, որոնք մասնակցել են այսօր անցկացված ցույցերին: Քաղաքացիները փորձել են ներխուժել ոստիկանության կողմից շրջափակված Տաքսիմ հրապարակ։ Ուժայինները խոչընդոտել են նրանց՝ կիրառելով ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Նախնական տվյալներով՝ ձերբակալվել է 350 մարդ։ Ստամբուլի Տաքսիմ հրապարակում մայիսմեկյան առաջին զանգվածային երթը տեղի է ունեցել 1976 թվականին և կազմակերպվել է արհմիությունների կողմից: … Read more

Նարեկ Կարապետյան. Նույն անձը երրորդ անգամ չի կարող լինել Հայաստանի վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի պատմության վերջին ութ տարիները ամենափայլուն շրջանը չեն եղել։ Այս մասին մայիսի 1-ին Արտաշատում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, կուսակցության ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։ Նա հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը, թե կա՛մ ինքը կլինի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա՝ հավելելով, որ սա ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ ուղիղ անհարգալից … Read more

Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրամիության դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ ԵԽ-ի բանաձևի պատճառով

Բաքվում Եվրոպական միության (ԵՄ) դեսպան Մարիանա Կույունջիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, նրան բողոքի նոտա է հանձնվել ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած հակաադրբեջանական բանաձևի կապակցությամբ, հայտնել է հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունը։ «Ադրբեջանական կողմը հանդիպման ընթացքում վճռականորեն դատապարտել է մեր երկրի վերաբերյալ անհիմն և կողմնակալ դրույթները, որոնք պարունակվում են Եվրոպական խորհրդարանի ապրիլի 30-ի բանաձևում։ Այս կապակցությամբ դեսպանին … Read more

Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով

Ռուսաստանը մայիսի 1-ից դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» մայրուղային նավթատարով։ «Սա պայմանավորված է այսօր առկա տեխնիկական հնարավորություններով», ավելի վաղ լրագրողներին հայտնել էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Նրա խոսքով՝ ղազախական նավթը, որը «Дружба» նավթատարով տեղափոխվում էր Գերմանիա, մայիսի 1-ից կուղղվի այլ ազատ լոգիստիկ ուղղություններ։ Ղազախստանի էներգետիկայի նախարարի խորհրդական, նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ասել Սերիկպաևան նշել … Read more

Բողոքի նոտայով չեն բավարարվել. Ադրբեջանը որոշել է կասեցնել համագործակցությունը ԵԽ-ի հետ

Ադրբեջանը բոլոր ուղղություններով կասեցնում է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի խորհրդարանի լիագումար նիստում ընդունված բանաձևից: Ինչպես հայտնում են Բաքվի ԶԼՄ-ները, խորհրդարանի մասնակցությունը Եվրոպական միության և Ադրբեջանի խորհրդարանական համագործակցության կոմիտեի գործունեությանը դադարեցված է: «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի կանոնադրության համաձայն՝ սկսվել է այդ կազմակերպությանը Միլի Մեջլիսի անդամակցության դադարեցման մասին ընթացակարգային կանոնների իրականացումը, և այդ գործընթացի … Read more

ՔՊ-ն սոցհարցումների անվան տակ պատվիրակներ է ուղարկում երևանցիների բնակարաններ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը սոցարցումների պատրվակով ներկայացուցիչներ է ուղարկում Երևանի բնակիչների բնակարաններ՝ նախընտրական «տրամադրություններ ստուգելու» նպատակով, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Պարբերականի փոխանցմամբ՝ սոցիոլոգիական հարցումների անվան տակ անձինք այցելում են քաղաքացիների բնակարաններ և հետաքրքրվում, թե ում են պատրաստվում ընտրել։ Ըստ թերթի՝ դրանից հետո իշխանության հետ անհամաձայնություն ունեցող քաղաքացիների նկատմամբ Երևանի վարչական … Read more

«Զեբրի փախուստը» Երևանում․ անհաջող կատակ և հերքում – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Երևանի քաղաքապետարանից հերքել են լուրը, ըստ որի՝ Կենդանաբանական այգուց զեբր է փախել։ Այյս մասին գրել է Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը՝ դեպքն անվանելով «անհաջող կատակ»։ Նա մանրամասնել է, որ քաղաքացին իրեն պատկանող ավանակին ներկել է զոլերով և տեսանյութ նկարահանելու համար տարել Մյասնիկյան պողոտա։ Մադաթյանը տեղեկացրել է, որ քաղաքացու ինքնությունն այժմ իրավապահները պարզում են։ Փոխքաղաքապետը հավելել է, … Read more