https://arm.sputniknews.ru/20260827/vor-karujcn-e-zbaghvum-erevanum-hajtnabervats-nvoratsnvov-parzabanum-en-qaghaqapetaranic-106143174.html
Ո՞ր կառույցն է զբաղվում Երևանում հայտնաբերված նորածնով․ պարզաբանում են քաղաքապետարանից
Ո՞ր կառույցն է զբաղվում Երևանում հայտնաբերված նորածնով․ պարզաբանում են քաղաքապետարանից
Sputnik Արմենիա
Փոքրիկին անվանակոչել են Սոսե Վարդանյան, նրա ծննդյան օրն էլ գրանցվել է հենց հայտնաբերման օրը։ 27.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-27T08:56+0400
2026-08-27T08:56+0400
2026-08-27T08:56+0400
հայաստան
երևան
նորածին
երեխա
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0c/105686939_0:2:1280:722_1920x0_80_0_0_7c1b89803bec0e65d6c98f9fb1e9105c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Երևանի Աջափնյակ վարչական շրջանում ավելի քան 2 շաբաթ առաջ հայտնաբերված նորածին աղջնակիպաշտպանությամբ այս պահին զբաղվում է Խնամակալության և հոգաբարձության մարմինը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից` պատասխանելով մեր հարցմանը։Ճշտող հարցին, թե պաշտպանություն ասելով ինչ նկատի ունեն, քաղաքապետարանից պատասխանեցին, որ փորձում են հասկանալ, թե հիվանդանոցից դուրս գրվելուց հետո փոքրիկն ուր է տեղափոխվելու։Երեխայի ծննդյան ակտը գրանցվել է «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի կողմից տրված տեղեկանքների հիման վրա։Քաղաքապետարանից ընդգծեցին՝ Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամները ՄՍԾ աշխատողների հետ այցելել են բուժհաստատության նորածինների վերակենդանացման բաժանմունք։ Նրանք կազմել են երեխայի հայտնաբերման մասին համապատասխան արձանագրություն։ Երեխան դեռ բժշկական հաստատությունում է՝ բժիշկների հսկողության տակ:ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից էլ հայտնեցին, որ երեխայի հայտնաբերման օրվանից 3 ամսվա ընթացքում ծնողներին չհայտնաբերելու դեպքում արդեն փոքրիկի խնամքը կկատարի ՄՍԾ-ն։Հիշեցնենք` աղջնակը հայտնաբերվել է օգոստոսի 10-ին Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ` թիթեղների տակ։ Նա տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0c/105686939_158:0:1123:724_1920x0_80_0_0_ab720b3eb601cc98181c4e06144d5114.jpg.webp
հայաստան, երևան, նորածին, երեխա, երևանի քաղաքապետարան
հայաստան, երևան, նորածին, երեխա, երևանի քաղաքապետարան
Փոքրիկին անվանակոչել են Սոսե Վարդանյան, նրա ծննդյան օրն էլ գրանցվել է հենց հայտնաբերման օրը։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Երևանի Աջափնյակ վարչական շրջանում ավելի քան 2 շաբաթ առաջ հայտնաբերված նորածին աղջնակիպաշտպանությամբ այս պահին զբաղվում է Խնամակալության և հոգաբարձության մարմինը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից` պատասխանելով մեր հարցմանը։
«Խնամակալության և հոգաբարձության մարմինն իր լիազորությունների շրջանակում իրականացնում է համապատասխան քայլեր՝ ուղղված երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությանը, մինչև նրա տեղավորման հարցի վերջնական լուծումը։ Երեխայի ծննդյան ակտը գրանցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) Աջափնյակի և Դավթաշենի տարածքային կենտրոնը։ Փոքրիկին անվանել են Սոսե Վարդանյան, իսկ ծննդյան օր են գրանցել օգոստոսի 10-ը»,- ասացին քաղաքապետարանից։
Ճշտող հարցին, թե պաշտպանություն ասելով ինչ նկատի ունեն, քաղաքապետարանից պատասխանեցին, որ փորձում են հասկանալ, թե հիվանդանոցից դուրս գրվելուց հետո փոքրիկն ուր է տեղափոխվելու։
Երեխայի ծննդյան ակտը գրանցվել է «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի կողմից տրված տեղեկանքների հիման վրա։
Քաղաքապետարանից ընդգծեցին՝ Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամները ՄՍԾ աշխատողների հետ այցելել են բուժհաստատության նորածինների վերակենդանացման բաժանմունք։ Նրանք կազմել են երեխայի հայտնաբերման մասին համապատասխան արձանագրություն։ Երեխան դեռ բժշկական հաստատությունում է՝ բժիշկների հսկողության տակ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից էլ հայտնեցին, որ երեխայի հայտնաբերման օրվանից 3 ամսվա ընթացքում ծնողներին չհայտնաբերելու դեպքում արդեն փոքրիկի խնամքը կկատարի ՄՍԾ-ն։