https://arm.sputniknews.ru/20261027/pashinjany-harganqi-turq-matucec-1999-t-hvoktemberi-27i-votshragvortsutjan-zvoheri-hishatakin–108570699.html
Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց 1999 թ. հոկտեմբերի 27–ի ոճրագործության զոհերի հիշատակին
Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց 1999 թ. հոկտեմբերի 27–ի ոճրագործության զոհերի հիշատակին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետն ու ԱԺ նախագահը ծաղիկներ խոնարհեցին ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։ 27.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-27T11:20+0400
2026-10-27T11:20+0400
2026-10-27T11:23+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
ռուբեն ռուբինյան
հոկտեմբերի 27
«հոկտեմբերի 27». ահաբեկչություն, դատավարություն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1b/108570372_0:0:1280:721_1920x0_80_0_0_f7ac9c379556665dda54edc4a8633391.jpg.webp
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հարգանքի տուրք մատուցեցին 1999 թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործության զոհերի հիշատակին։ Նրանք ծաղիկներ խոնարհեցին խորհրդարանի այգում տեղադրված հուշարձանի մոտ։Հիշեցնենք` 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանեց ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։Ի՞նչ էր կատարվում 99–ի հոկտեմբերի 27-ին և դրանից հետո. 20–ամյա ողբերգության տեսախրոնիկա2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։
2026
Լուրեր
am_HY
Հարգանքի տուրք՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Sputnik Արմենիա
Հարգանքի տուրք՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
2026-10-27T11:20+0400
true
PT1M48S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1b/108570372_157:0:1125:726_1920x0_80_0_0_44b3b237f7af9a1269f5e294b51eadd0.jpg.webp
հայաստան, նիկոլ փաշինյան, ռուբեն ռուբինյան, հոկտեմբերի 27, «հոկտեմբերի 27». ահաբեկչություն, դատավարություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, նիկոլ փաշինյան, ռուբեն ռուբինյան, հոկտեմբերի 27, «հոկտեմբերի 27». ահաբեկչություն, դատավարություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
ՀՀ վարչապետն ու ԱԺ նախագահը ծաղիկներ խոնարհեցին ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հարգանքի տուրք մատուցեցին 1999 թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործության զոհերի հիշատակին։
Նրանք ծաղիկներ խոնարհեցին խորհրդարանի այգում տեղադրված հուշարձանի մոտ։
Հիշեցնենք` 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանեց ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։
2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։
Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։