Օգոստոսի 26-ին՝ ժամը 18։04-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցում այրվում է տնակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։29-ին, մարվել՝ 19։12-ին։ Այրվել է վագոն-տնակ (մոտ 15 քմ)՝ կենցաղային իրերով։
Դիտումների քանակ3