ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր խաղալ հայ բանտարկյալների ազատ արձակման գործում. ՀԿ-ների բաց նամակը Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի ղեկավարներին

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովից և Հայաստան-ԵՄ գագաթնաժողովից առաջ Հայաստանում գործող մոտ երեք տասնյակ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ և ՀԿ-ներ բաց նամակ են հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստային՝ կոչ անելով աջակցել Բաքվում պահվող հայ քրիստոնյա բանտարկյալների ազատ արձակմանը։ «Շուտով Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ … Read more

Նոր ֆինանսական պարտավորություններ. ՀՀ-ն կվավերացնի Խաղաղության խորհրդի կանոնադրությունը

Հայաստանը կվավերացնի Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Կառավարությունն այսօր հավանություն տվեց արտաքին գործերի նախարարության ներկայացրած նախագիծը` վավերացման ներկայացնելու ՀՀ Ազգային ժողով: Որոշման մեջ նշվում է, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը Հայաստանի կողմից ստորագրվել է 2026թ. հունվարի 22–ին: Կանոնադրությունը Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրել է 2026թ. հունվարի 16–ին, իսկ որոշ պետություններ այն ստորագրել են մի քանի օր անց` հունվարի 22–ին … Read more

Ազատ առևտրի համաձայնագիր ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև. Ի՞նչ է շահելու Հայաստանը

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 30–ի նիստում հավանություն տվեց ԵԱՏՄ–ի, դրա անդամ երկրների և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրին։ Համաձայնագրի նպատակն է ազատականացնել և պարզեցնել Կողմերի միջև ապրանքների առևտուրը, այդ թվում՝ սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով։ Համաձայնագրի անբաժանելի մաս են հանդիսանում նաև կից ցանկերը, որոնց մեջ ներառված ապրանքատեսակների հանդեպ Կողմերը պատրաստ են տրամադրել … Read more

Աբրահամյան․ Օնիկ Գասպարյանը կոնտակտ էր փնտրում ոչ թե հանրության կամ նրա առանձին խմբերի հետ, այլ՝ իշխանության

Օնիկ Գասպարյանի բոցաշունչ առաջարկից 10 օր է անցել․ իշխանությունը մերժել է այն, իսկ ընդդիմադիր ուժերն ու լրագրողները դրա քննարկման թեման, ձևաչափը, առնվազն քննարկելի են համարել, Facebook-ում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «ԳՇ նախկին պետը, ստեղծված իրողություններով գործելու փոխարեն, շարունակում է դիրքավորվել «բունկերում», իսկ խաղը փոխանցել է մի տխրահռչակ անձի, ով նախկինում … Read more

ԱԱԾ-ն Արցախի ուժայինների միջոցով վերահսկում է արցախցի գործիչներին

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) 2023 թվականից գործել է հատուկ ստորաբաժանում, որտեղ աշխատանքի են անցել Արցախի հայաթափումից հետո Հայաստան տեղափոխված Արցախի ԱԱԾ նախկին պաշտոնյաները, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իրավապահ համակարգի իր աղբյուրներին։ Ըստ պարբերականի՝ այս ստորաբաժանման միջոցով վերահսկվել են արցախցի գործիչների տեղաշարժերն ու շփումները։ Թերթի տեղեկություններով՝ արցախցի նախկին պաշտոնյաներին ներգրավել են, որ արցախյան … Read more

Պաշտպանության նախկին փոխնախարար Արա Նազարյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԻՆ նախկին փոխնախարար Արա Նազարյանին մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։ «Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում։ Նա մի շարք զինվորականների հետ անցնում է մի քրեական վարույթով, որը վերաբերում է ՊՆ-ի կողմից բնակարաններ հանձնելուն»,- գրում է թերթը։ Նշվում է, որ վերջին տարիներին Նազարյանը հանրության տեսադաշտից անհետացել … Read more

ՔԿ․ «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակում ընդգրկվածը համակարգել է Լոռու բնակիչների հավաքագրումը, գումարների տրամադրումը

«Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակում ընդգրկված Վ.Ա.-ն համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը, Երևան տեղափոխումը, սննդով ապահովումը և խոստացված գումարների տրամադրումը։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են Քննչական կոմիտեից։ «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում իրականացվող քրեական վարույթի շրջանակում կատարված ապացուցողական, ինչպես նաև ՆԳՆ ոստիկանության հետ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գյուլագարակ համայնքի ավագանու … Read more

Կառավարությունը ձախողել է «Made in Armenia» ծրագիրը – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

ՀՀ կառավարությունը տապալել է «Made in Armenia» ծրագիրը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Այն ներառված էր 2021-2026 թթ․ ծրագրում, դրանով նախատեսվում էր քայլեր ձեռնարկել այդ բրենդի կայացման համար։ Նշենք, որ այդ ծրագրով պետք է միջազգային շուկաներում հայկական արտադրողների ներկայացվածության և ճանաչելիության բարձրացման ուղղությամբ աշխատանքներ տարվեին։ Թերթը հարցում է ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ պարզելու, թե 2021 թվականից … Read more

Երազում չէի պատկերացնի, բայց հարցը ՀՀ կորցնելն է․ Կարապետյանը քաղաքական դաշտ մտնելու մասին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը քաղաքական դաշտ է մտել Հայաստանի կորցնելու վտանգը կանխելու համար։ Այս մասին նա հայտնեց լրագրողներին տված հարցազրույցում։ «Իհարկե, եթե իմ նկատմամբ չլիներ քրեական հետապնդում, Փաշինյանի վերջին տարվա անկանոն շարժումները, հարձակումները, թե՛ մարդկանց, թե՛ մեր ինքնությունների վրա, ես նույնիսկ երազում չէի պատկերացնում ինձ քաղաքական դաշտում։ Եթե հարցը մեր Հայաստանի կորցնելն է, … Read more

Փաստաբան․ «Ուժեղ Հայաստանի» Արտաշատի գրասենյակի 5 անդամ տնային կալանքի տակ է

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի Արտաշատի գրասենյակի անդամներից 5 անձի նկատմամբ այս պահին կիրառված է տնային կալանք խափանման միջոցը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Յուրա Իվանյանը։ Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդնել էր 12 անձի նկատմամբ կալանքը կիրառել որպես խափանման միջոց։ Ավելի վաղ ապրիլի 16-ին հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ կուսակցության Արտաշատի գրասենյակի 14 … Read more