Օկամպո․ ԼՂ առաջնորդների կեղծ դատավարությունից հետո, ԵՄ-ն չի կարող անտեսել Բաքվի կողմից մարդու իրավունքների խախտումները

Լեռնային Ղարաբաղի առաջնորդները դատապարտվել են Ադրբեջանի կողմից կեղծ դատավարությամբ։ Այս մասին գրել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն: «Նրանք քաղաքացիական անձինք…

Արցախի ԱԺ․ Անընդունելի է ՀՀ իշխանությունների անգործությունն ու անտարբերությունը

Ադրբեջանի Հանրապետությունում հայազգի ռազմագերիների նկատմամբ իրականացված «դատավարությունների» և «դատավճիռների» վերաբերյալ Արցախի Ազգային ժողովը հայտարարությամբ է հանդես եկել։ «Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որպես արցախահայության օրինական ներկայացուցչական մարմին, խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած շինծու «դատավարությունները» Արցախի Հանրապետության գերեվարված հայազգի ռազմաքաղաքական գործիչների և քաղաքացիական անձանց նկատմամբ։ Այդ գործընթացներում ներկայացված շինծու մեղադրանքներն ու դրանց հիման վրա ընդունված դատավճիռները … Read more

Ադրբեջանը բողոք է ներկայացրել հայ գեղասահորդների «Արցախ» ստեղծագործության անվան վերաբերյալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադրբեջանը բողոք է ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ)՝ հայ գեղասահորդների «Արցախ» ստեղծագործության անվան վերաբերյալ: 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա- Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը կարճ ծրագրում հանդես է գալու Արա Գևորգյանի հեղինակած «Արցախ» երաժշտական ստեղծագործության ներքո։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ «Արցախ» անվանումը կրող երաժշտության օգտագործումը Օլիմպիական խաղերի շրջանակում ունի քաղաքական … Read more

Ալեն Սիմոնյանը Մոսկվայում հանդիպել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Մոսկվայում այսօր հանդիպել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Սիմոնյանը Լիխաչովի հետ հանդիպել է Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում։ «Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,– ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ 2023 թվականին … Read more

Ազգային Օլիմպիական կոմիտեի փոխնախագահը ԿԳՄՍ նախարարությունը համեմատեց «Վինեգերտ» աղցանի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Մենք պետք է միշտ առաջ քայլենք, բայց ինչ-որ մենք ունեցել ենք ժամանակին, լավը պետք է հետներս առաջ տանենք»,- «Հայրենիք» կուսակցության և Հայաստանի սպորտի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի արդի հիմնահարցերին նվիրված քննարկմանն ասաց Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը։ Նա հիշեցրեց՝ եղել է ժամանակ, առանձին եղել է սպորտի նախարարություն, իսկ այժմյան … Read more

Կոպիրկին․ Մոսկվան պատրաստ է քննարկել «Թրամփի ուղուն» Ռուսաստանի միանալու հնարավորությունը

Արևմուտքի հետ Հայաստանի մերձեցումը իր արտաքին քաղաքական կապերի լայն դիվերսիֆիկացման համատեքստում նոր մարտահրավերներ է ստեղծում Մոսկվայի և Երևանի հարաբերություններում, հայտնել է Երևանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Россия 24» հեռուստաալիքի եթերում։ «Մենք գիտենք, որ ԵՄ-ն այժմ թշնամական քաղաքականություն է վարում Ռուսաստանի Դաշնության հանդեպ և, ընդհանուր առմամբ, անթաքույց ազդանշան է տալիս իր գործընկերներին այն մասին, որ նրանք … Read more

Կոպիրկին․ Մոսկվան պատրաստ է քննարկել «Թրամփի ուղուն» Ռուսաստանի միանալու հնարավորությունը

Արևմուտքի հետ Հայաստանի մերձեցումը իր արտաքին քաղաքական կապերի լայն դիվերսիֆիկացման համատեքստում նոր մարտահրավերներ է ստեղծում Մոսկվայի և Երևանի հարաբերություններում, հայտնել է Երևանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Россия 24» հեռուստաալիքի եթերում։ «Մենք գիտենք, որ ԵՄ-ն այժմ թշնամական քաղաքականություն է վարում Ռուսաստանի Դաշնության հանդեպ և, ընդհանուր առմամբ, անթաքույց ազդանշան է տալիս իր գործընկերներին այն մասին, որ նրանք … Read more

ՌԴ դեսպան․ Հայաստանը և ՀԱՊԿ-ը կարող էին փոխզիջումային լուծումներ գտնել

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարծում է, որ Հայաստանը և ՀԱՊԿ-ը կարող էին փոխզիջումային լուծումներ գտնել Երևանի և այս ռազմական դաշինքի միջև ծագած խնդրահարույց հարցերում։ «России-24»-ի հարցազրույցում Ռուսաստանի դեսպանը, անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն (ՀԱՊԿ) անդամակցության վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշմանը, նշել է, որ վերջին օրերին ղեկավարության ներկայացուցիչների կողմից հրապարակային հայտարարություններ են եղել, մասնավորապես, այն մասին, … Read more

ԵՄ-ում դիտարկում են ՌԴ-ի հետ երկխոսությունը վերսկսելու հնարավորությունը

«Politico» պարբերականն ուրբաթ հաղորդել է, որ ԵՄ-ը քննարկում է Ռուսաստանի հետ երկխոսության վերսկսման հարցը։ «Բրյուսելում կա ընդհանուր ըմբռնում, որ համատեքստը հիմա շատ տարբեր է, քան 2022թ․, և այս նախաձեռնությունները լավ համակարգված են եղել այլ մայրաքաղաքների հետ»,- գրել է պարբերականնը՝ հղում կատարելով հարցի ուսումնասիրությանը մասնակցած անանուն եվրոպացի դիվանագետին։ Մեկ այլ եվրոպացի դիվանագետ ընդգծել է, որ այս … Read more

Տեր Տրդատ․ Գնդերեցներից մի մասի համար սահմանափակվել է զորամաս մուտք գործելու հնարավորությունը

Գնդերեցներից մի մասի համար սահմանափակվել է զորամաս մուտք գործելու հնարավորությունը, այդ թվում՝ անձնական իրերը վերցնելու նպատակով, այս մասին հայտարարել է Տեր Տրդատ քահանա Գևորգյանը։ «Վերջին օրերին հանրային դաշտում շրջանառվում են պնդումներ, ըստ որոնց՝ գնդերեցները կամավոր կերպով լքել են զինվորական ծառայությունը և չեն ցանկացել այն շարունակել։ Միաժամանակ առկա են փաստական հանգամանքներ, որ գնդերեցներից մի մասի համար … Read more