Տիխանովսկայան ժամանել է Հայաստան՝ ԵՔՀ գագաթնաժողովին մասնակցելու համար

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ժամանել է Հայաստան, որտեղ երկուշաբթի օրը՝ մայիսի 4-ին, մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովը։ Այս մասին նա հայտնել է իր տելեգրամյան ալիքում։ Տիխանովսկայան միջոցառմանը մասնակցում է որպես Բելառուսի ներկայացուցիչ։ Նա նշել է, որ իր այցի վերաբերյալ տեղեկատվությունը նախապես չի հանրայնացվել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ «Մեր խնդիրը Բելառուսը ուշադրության կենտրոնում … Read more

Փաշինյանը հույս ունի 2028-ին այցելել Ադրբեջան – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ 2028 թվականին կկարողանա այցելել Ադրբեջան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար։ Այդ մասին նա ասել է այսօր Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի բացման խոսքում՝ ողջունելով տեսակապով միացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և համառոտ ներկայացնելով երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ «Այժմ մենք ունենք խաղաղություն Ադրբեջանի հետ։ Արդեն … Read more

Նախագահ․ Հունաստանը ձգտում է վճռորոշ դեր խաղալ տարածաշրջանային գազի ներկրման հարցում

Միջազգային անբարենպաստ իրավիճակի պայմաններում Հունաստանը զարգացնելու է էներգետիկ ենթակառուցվածքները, այդ թվում՝ «Ուղղահայաց գազային միջանցքը», և ձգտում է վճռորոշ դերակատարում ունենալ Բալկաններ, Կենտրոնական ու Արևելյան Եվրոպա էներգակիրների ներկրման և մատակարարման գործում։ Այս մասին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը։ Նրա խոսքով՝ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովն անցկացվում է Եվրոպայի և ամբողջ … Read more

Լարիսա Ալավերդյան․ Պատմության մեջ ձեր անունը խայտառակ ձևով է նշվելու, ձեր անունը մնալու է ինչպես արյուն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«38 տարուց ավել է մենք պայքարում ենք արդարության համար և պայքարում ենք, որ Եվրամիությունը չմոռանա իր առաքելությունը, իր առաքելությունը բոլորովին այս խայտառակ ինքնակառավարչությունը, այս ամբողջ ռեպրեսիաների քողարկումը չէ։ Ամոթ ձեզ, որ դուք կորցնում եք բոլոր այն արժեքները, որին մենք հավատացել ենք և որին մենք ծառայել ենք։ Մենք հավատում ենք, այսօր էլ ենք հավատում, որ չկա … Read more

Թանդիլյան․ Եվրոպացի առաջնորդները միջամտում են հայ ժողովրդի ներքին ընտրությանը

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի վերջին հայտարարությունները ծայրահեղ տգիտության դրսևորում են։ Մշակութային արժեքների ոչնչացումը այս կամ այն երկրի ներքին ինքնիշխան հարցը չէ։ Մայիսի 4-ին Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի զուգահեռ անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։ Խոսքը Թորոսյանի այն մտքի մասին է, որն անուղղակիորեն … Read more

Երևանն ինքը կորոշի. Կալասը` ԵՄ-ին անդամակցելու հայաստանյան հեռանկարի մասին

Հայաստանն ինքը որոշում կկայացնի Եվրամիության անդամակցության հեռանկարի հետ կապված։ Այսօր ՀՀ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը: Նշենք, որ Եվրոպական առաջնորդները ժամանել են Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին: «Հայաստանն ինքն է իր որոշումները կայացնում, այստեղ մեկ ամսից ընտրություններ են, իհարկե, եվրոպական հեռանկարը սեղանին է, և Հայաստանը ինքը կորոշի», … Read more

Զելենսկին չպատասխանեց հարցին, թե ինչու էր Կիևը ֆոսֆորային ռումբեր մատակարարում Բաքվին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման վայր ժամանած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանեց լրագրողների հարցերին, սակայն ձեռնպահ մնաց պատասխանել Ադրբեջանին ֆոսֆորային ռումբեր մատակարարելու մասին հարցին, որոնք նա օգտագործել էր Արցախի դեմ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Զելենսկին անպատասխան թողեց NEWS.am-ի թղթակցի հարցը, թե ինչու էր Կիևը Բաքվին մատակարարել ֆոսֆորային ռումբեր, և հեռացավ ճեպազրույցների գոտուց։

Գերիների և անհետ կորած զինվորների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում

Գերիների և անհետ կորած զինվորների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Երևանում՝ այն նույն վայրում, որտեղ հավաքվել են նաև արցախցիները։ Նրանք պահանջում են միջազգային կառույցների և իշխանությունների ուշադրությունը հրավիրել գերիների վերադարձի և անհետ կորածների ճակատագրի հարցերին։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ իրենց ձայնը պետք է լսելի լինի ինչպես հայ հասարակության, այնպես էլ միջազգային հանրության համար։ Alpha … Read more

ՀԺՄ․ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՍԱՆՁԱՐՁԱԿ ՊԱՀՎԱԾՔԻ ԻՆԴՈՒԼԳԵՆՑԻԱՆ ՏՎԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանում վերջին տարիներին ԶԼՄ-ների և առանձին լրագրողների հետ բարձրաստիճան պաշտոնյաների, պատգամավորների կողմից դրսևորվող սանձարձակ պահվածքի ինդուլգենցիան տվել է գործող քաղաքական ղեկավարությունը։ Այսօր Մամուլի ազատության օրվա առիթով հրավիրված «Հայաստանի ձայները» կոնֆերանսում ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։ Նա տեղեկացրեց, որ միայն 2025թ․ ընթացքում ավելի քան 17 լրատվամիջոցի դեմ 37 հայցադիմում է ներկայացվել, վիրավորանք կամ զրպարտություն … Read more

Le Figaro․ ԵՎՐՈՊԱՆ ՌԻՍԿԻ Է ԴԻՄՈՒՄ ԶՈՀԱԲԵՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ՝ ՀԱՆՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԶՍՊԵԼՈՒ

Եվրոպական կառավարությունները ռիսկի են դիմում զոհաբերել Հայաստանի ժողովրդավարական սկզբունքները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիտարկելով առաջին հերթին որպես պատնեշ ռուսական ազդեցության դեմ։ Այս մասին ասվում է Human Rights Watch-ի նախկին գործադիր տնօրեն Քեննեթ Ռոթի և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղար Ֆիլիպ Կալֆայանի հոդվածում, որը հրապարակվել է Le Figaro-ում։ Հեղինակները, ովքեր International Observatory for Democracy in … Read more