Լարիսա Ալավերդյան․ Պատմության մեջ ձեր անունը խայտառակ ձևով է նշվելու, ձեր անունը մնալու է ինչպես արյուն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«38 տարուց ավել է մենք պայքարում ենք արդարության համար և պայքարում ենք, որ Եվրամիությունը չմոռանա իր առաքելությունը, իր առաքելությունը բոլորովին այս խայտառակ ինքնակառավարչությունը, այս ամբողջ ռեպրեսիաների քողարկումը չէ։

Ամոթ ձեզ, որ դուք կորցնում եք բոլոր այն արժեքները, որին մենք հավատացել ենք և որին մենք ծառայել ենք։ Մենք հավատում ենք, այսօր էլ ենք հավատում, որ չկա այլ ճանապարհ, լինի դա խաղաղության, լինի դա արդարության, քան միայն ու միայն իրավական ճանապարհով ցանկացած բարդ խնդրի լուծումը»,- այս մասին մարզահամերգային համալիրի դիմաց, որտեղ ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։

Yerevan Today

Leave a comment