Նիկոլ Փաշինյանն այսօր փաստացի վերահաստատեց Տիգրանաշենի վերաբերյալ օրեր առաջ արած իր հայտարարությունը՝ միաժամանակ կրկին մեր ժողովրդին վախեցնելով պատերազմի և էսկալացիայի վտանգով։
Խաղաղություն է խոստանում, բայց շարունակում է խոսել պատերազմի սպառնալիքի, էսկալացիայի ռիսկերի և հնարավոր զիջումների մասին։
Սա խաղաղության օրակարգ չէ։ Սա հասարակությանը վախի մեջ պահելու և հերթական զիջումները «անխուսափելիության» քողի տակ ներկայացնելու քաղաքականություն է։
Խաղաղությունը չի կառուցվում սեփական ժողովրդին անընդհատ պատերազմով վախեցնելով։ Խաղաղություն բերելու փոխարեն՝ նա ավելի շատ ինքն է խնդիրներ ու ռիսկեր ստեղծում խաղաղության համար։