Ծառուկյանն ընդդեմ Փաշինյանի և Հ1–ի. դատարանը վարույթ է ընդունել վարչապետի դեմ հայցը

«Հետքը» գրում է. «Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտություն և վիրավորանք համարվող տեղեկությունները հերքելու, ներողություն խնդրելու և 9 մլն դրամ փոխհատուցում վճարելու պահանջով։ Գ. Ծառուկյանը հայցադիմումով պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն հերքի … Read more

Վեց տարում փաստորեն շատ բան է փոխվել. ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը

«Փաստ» թերթը գրում է. «Ըստ օրենսդրության, այսօր ՀՀ ԿԸՀ-ն ամփոփելու է ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները և ընդունելու է հետևյալ որոշումներից մեկը՝ կամ՝ Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին, կամ՝ Ազգային ժողովի պատգամավորների մանդատների նախնական բաշխման մասին, կամ՝ առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին, կամ՝ Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու և ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին: … Read more

Կընդունի, բայց չի շնորհավորի – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

«Հրապարակ» թերթը գրում է. «Դիվանագիտական աղբյուրները չեն բացառում, որ Ռուսաստանը չճանաչի Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները։ Մինչ այս պահը պաշտոնական Կրեմլից Փաշինյանին չեն շնորհավորել, ի տարբերություն արևմտյան մի շարք երկրների առաջնորդների, որոնք, ընտրությունների արձանագրությունների թանաքը դեռ չչորացած, հանդես եկան շնորհավորական ուղերձներով։ Մոսկվայից նաև տարբեր գնահատականներ հնչեցին ընտրական խախտումների վերաբերյալ: Սակայն մեր աղբյուրն ասում … Read more

Կիրանցում քվեարկության իրական պատկերն ի ցույց դնելու համար Գոհար Վարդանյանին ստիպել են ազատվել աշխատանքից

Կիրանցեցի Գոհար Վարդանյանը, ով հրապարակայնորեն խոսել էր համայնքում ընտրությունների արդյունքների վերաբերյալ իր դիտարկումների մասին, ազատվել է աշխատանքից։ «Քանի օր ա կարդում եմ, որ չկա գոնե մեկ պետական աշխատող, որը կունենա ընդդիմադիր հայացքներ ու հրապարակայնորեն կխոսի։ Ո՞նց չկա, բա ես ինչ էի՞։ Պարզապես ես արդեն գրել եմ աշխատանքից ազատման դիմում՝ «սեփական» դիմումի համաձայն։ Հիմնական պատճառը էն … Read more

Ալեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անել. խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը։ Այս մասին հայտնում է Ղևոնդյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը։ Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախաձեռնված 2 քրեական վարույթների շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել Տ.Վ.-ի (ՀՀԿ անդամ Տիգրան Վարդանյան. խմբ․) և Ա.Ղ.-ի (քաղաքագետ Ալեն Ղևոնդյան. խմբ․) նկատմամբ։ «Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը … Read more

ԲՀԿ-ի քվեներն ավելացել է 147-ով. ԿԸՀ-ն ամփոփել է 637 ընտրատեղամասերի արդյունքները

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների իրականացրած վերահաշվարկի արդյունքները, ըստ որի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստացած 58378 քվեն ավելացել է 147-ով։ Տեղեկությունը հայտնում է ԿԸՀ–ն։ – Նշվում է , որ վերահաշվարկվել են 637 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները։ Այդպիոսվ` – «Ռեֆորմիստների» կուսակցության 1456 քվեն նվազել է 11-ով, – «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցության 21477 … Read more

Գրիգորյան․ Բարձր ենք գնահատում ՌԴ-ի հետ համագործակցությունը, հույս ունենք լուծել խնդիրները

Հայատանում բարձր են գնահատում հայ-ռուսական համագործակցության պատմությունը և համոզված են, որ երկկողմ փոխգործակցության հետագա զարգացումը բխում է երկու երկրների շահերից, իսկ առկա տարաձայնությունները հաղթահարելի են։ Այս մասին Երևանի «Դվին» համալիրում Ռուսաստանի օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Երկու երկրների համագործակցության կուտակված փորձը երկարաժամկետ, հիմնարար և արժեքավոր ակտիվ է, որը կարևոր … Read more

Դեսպան․ Փոփոխվող իրողություններում ՌԴ-ն պատրաստ է ՀՀ-ի հետ կառուցողական աշխատանքի

Նոր իրողությունների պայմաններում Մոսկվան պատրաստ է կառուցողական եղանակով վերաիմաստավորել Հայաստանի հետ հարաբերությունները։ Այս մասին ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Երևանում Ռուսաստանի օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ։ Ինչպես նշել է դեսպանը, Ռուսաստանի պատմությունը լի է հերոսությամբ, մեծ հաղթանակներով և աշխատանքային ձեռքբերումներով: Դարեր շարունակ ձևավորվել է ռուս ժողովրդի յուրահատուկ ինքնագիտակցություն, որը հիմնված էհայրենիքի հանդեպ անձնուրաց սիրո, … Read more

Իրականության հետ կապ չունի. Թրամփը՝ Իրանի հրապարակած հուշագրի տեքստի մասին

ԱՄՆնախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի պետական լրատվամիջոցների հրապարակած կարգավորման հուշագրի տեքստը իրականության հետ կապ չունի: Ավելի վաղ «Mehr» գործակալությունը հրապարակել էր14 կետից բաղկացած ԱՄՆ-ի հետ կարգավորման հուշագիրը, որը, մասնավորապես, ենթադրում է 30 օրվա ընթացքում ծովային շրջափակման վերացում և ամերիկյան ուժերի դուրսբերում Իրանի սահմանակից գոտիներից: Բացի այդ, ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները պետք է ներկայացնեն … Read more

ԿԸՀ նախագահ․ Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները

Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները։ Այս մասին այսօր՝ հունիսի 11-ի արտահերթ նիստում հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ ԿԸՀ նախագահն ընթերցել է գրանցամատյանում արված «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձ Շուշան Ադամյանի գրառումը. «Ժամը 20։00-ի դրությամբ ընտրատեղամասի տարածք է բերվել 250 զինվոր և դեռ 20։10-ի դրությամբ դեռ այնտեղ էր գտնվում 75-ից ավելի զինվոր»։ Նա … Read more