«Միասնության թևեր»-ը ևս կդիմի ԿԸՀ՝ ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով

«Միասնության թևեր» կուսակցությունը քիչ անց դիմում կներկայացնի ԿԸՀ ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն իրականացնելու համար։ Այս մասին տեղեկացնում են «Միասնության թևեր» կուսակցությունից: Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը դիմել է ԿԸՀ ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն իրականացնելու պահանջով: ԲՀԿ-ն նույնպես պահանջում է, որ 2 ընտրատեղամասերում, որոնց արդյունքները ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել, վերաքվեարկություն իրականացվեն: … Read more

Շակիրան և վառ շոուն Մեխիկոյում. կայացավ ֆուտբոլի 23-րդ աշխարհի առաջնության բացումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն այսօր մեկնարկել է Ամերիկա մայրցամաքում։ Բացման արարողությունը տեղի է ունեցել Մեխիկոյում։ Մեքսիկայի մայրաքաղաքի «Ացտեկա» մարզադաշտում տարբեր երկրներից հավաքված ֆուտբոլասերները հնարավորություն ունեցան տեսնել շքեղ շոու, որի ժամանակ ելույթ ունեցավ հայտնի երգչուհի Շակիրան։ Բացման խաղում տանտերերը՝ Մեքսիկայի հավաքականը, մրցում են Հարավաֆրիկյան Հանրապետության թիմի հետ։ Նշենք, որ պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվում … Read more

ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել ևս մեկ ընտրատեղամասի քվեարկության արդյունքները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել նաև թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները։ Լուրը հրապարակվել է ԿԸՀ–ի կայքում։ Հունիսի 11-ի ուշ երեկոյան ԿԸՀ–ն որոշեց անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչը նշանակում է, որ ԲՀԿ–ն ընդհանուր առմամբ կորցրեց 213 ձայն, ու խորհրդարանի անցողիկ 4 տոկոսը հաղթահարելու շանսերն ավելի նվազեցին։ ԲՀԿ–ն Սահմանադրական … Read more

7-բալանոց երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են նաև ՀՀ Տավուշի մարզում

Այսօր երկրաշարժ է եղել Ադրբեջանում, ցնցումները զգացվել են նաև ՀՀ Տավուշի մարզի մի քանի բնակավայրում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Հունիսի 12-ին` տեղական ժամանակով ժամը 15:13-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։13-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.03⁰ և արևելյան երկայնության 47․75⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Շեքի քաղաքից … Read more

Գևորգ Ստեփանյան․ ԿԸՀ-ն «Բարգավաճ Հայաստան»-ի պահանջին հստակ պատասխան չի տվել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ։ Ակցիայի պատճառը հանձնաժողովի կայացրած որոշումն է, որով չեղարկվում են երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, ինչը նշանակում է, որ կուսակցության համար փակվում է ԱԺ տանող ճանապարհը։ ԲՀԿ–ն 2 ընտրատեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու պահանջ է ներկայացրել։ Կուսակցության երկու ներկայացուցիչներ ակցիայի ժամանակ մուտք են գործել ԿԸՀ՝ … Read more

Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականների հետ ծաղիկներ խոնարհեց Անդրանիկ Մարգարյանի շիրիմին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին։ ՀՀ պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամների ուղեկցությամբ այսօր՝ հունիսի 12–ին, այցելել է Կոմիտասի անվան պանթեոն՝ ծաղիկներ դրել անվանի գործչի շիրմին և հարգանքի տուրք մատուցել … Read more

ԿԸՀ-ն ԲԿՀ-ի պահանջին հստակ պատասխան չի տվել. Հովակիմյանին ջրաներկ ու ստվարաթուղթ նվիրեցին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը 2 ընտրատեղամասում կրկնաքվեարկություն անելու վերաբերյալ պահանջին հստակ պատասխան չի ստացել Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, փոխարենը Վահագն Հովակիմյանին նկարչական պարագաներ նվիրեցին։ Նշենք, որ ԲՀԿ–ն ակցիա էր իրականացնում ԿԸՀ շենքի մոտ։ Պատճառը հանձնաժողովի կայացրած որոշումն է, որով չեղարկվում են երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, ինչը նշանակում է, որ կուսակցության համար փակվում է ԱԺ տանող ճանապարհը։ ԲՀԿ–ն … Read more

Ընտրակաշառք բաժանողները դեռ չեն պատկերացնում ինչ ա լինելու, արմատախիլ են լինելու. Ավինյանը սպառնաց

Վերջին ութ տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում ընդդիմությունը փորձեց զբաղվել ընտրակեղծիքներով, համատարած ընտրակաշառք բաժանելով, կազմակերպելով այլ երկրներից մարդկանց տեղափոխումը Հայաստան քվեարկության համար՝ նրանց շահգրգռելով, վախեցնելով և նմանատիպ բաներով։ Այս մասին, այսօր՝ հունիսի 12–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ես շատ հստակ ուզում եմ արձանագրել, որ սա կարմիր գիծ էր, որը … Read more

Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության կարգավորման հուշագրի նախագիծը բաղկացած է 14 կետից

Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության կարգավորման հուշագիրը բաղկացած է 14 կետից։ Այս մասին հունիսի 12-ին հայտնել է Mehr գործակալությունը, որը տարածել է փաստաթուղթը։ «Համաձայնագիրը ներառում է ԱՄՆ պարտավորությունները՝ վերացնել պատժամիջոցները, դուրս բերել զորքերն Իրանից, վերացնել ռազմածովային շրջափակումը, բացել Հորմուզի նեղուցը, հանել նավթային սահմանափակումները և ապասառեցնել իրանական ակտիվները»,- նշվել է գործակալության թելեգրամ-ալիքում։ Բացի այդ, ԱՄՆ-ը պետք … Read more

Արա Այվազյան․ Եթե արդյունքները կարելի է վերանայել, ապա դա այլևս ընտրություն չէ

ՀՀ ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Այվազյանն ընտրությունների վավեր լինելու հարց է բարձրացնում։ «Եթե ընտրությունների արդյունքները կարելի է վերանայել, ապա ընտրություններն այլևս ընտրություն չեն։ Այս ընտրությունները հարց են բարձրացնում՝ ով է որոշում ապագա ԱԺ կազմը՝ ժողովո՞ւրդը, թե՞ պաշտոնյաները»,- հայտարարեց Արա Այվազյանը։ Նշենք, որ երեկ ուշ երեկոյան ԿԸՀ–ն որոշում կայացրեց անվավեր ճանաչել … Read more