ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների իրականացրած վերահաշվարկի արդյունքները, ըստ որի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստացած 58378 քվեն ավելացել է 147-ով։ Տեղեկությունը հայտնում է ԿԸՀ–ն։
– Նշվում է , որ վերահաշվարկվել են 637 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները։ Այդպիոսվ`
– «Ռեֆորմիստների» կուսակցության 1456 քվեն նվազել է 11-ով,
– «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցության 21477 քվեն նվազել է 244-ով,
– «Ուժեղ Հայաստան» դաշինքի 340088 քվեն ավելացել է 508-ով,
– «Հայաստանի շնորհապետական» կուսակցության 30807 քվեն նվազել է 117-ով,
– «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության 25624 քվեն նվազել է 21-ով,
– «Միասնության թևեր» կուսակցության 33644 նվազել է 56-ով,
– «Ազգային Ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության 5485 քվեն ավելացել է 5-ով,
– «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության 1984 ավելացել է 1-ով,
– «Հայ ազգային կոնգրես» կուսակցության 3206 քվեն նվազել է 47-ով,
– «Հանրապետություն» կուսակցության 15835 քվեն ավելացել է 8-ով,
– «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության 2679 քվեն մնացել է անփոփոխ,
– «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության 5284 քվեն նվազել է 14-ով,
– «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության 26567 քվեն նվազել է 819-ով,
– «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 727820 քվեն ավելացել է 1148-ով,
– «Հայաստան» կուսակցությունների դաշինքի 145113 քվեն ավելացել է 217-ով,
– «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության 6750 քվեն ավելացել է 18-ով,
– «Լուսավոր Հայաստան» կուսակցության 7258 քվեն ավելացել է 55-ով։
Նշվում է, որ անճշտությունների գումարային չափը 1279-ից ավելացել է 230-ով: Անվավեր քվեաթերթիկների թիվը 17097-ից նվազել է 859-ով:
Հավելենք, որ 3 ընտրատեղամասերում արդյունքներն անվավեր ճանաչելու արդյունքում ԲՀԿ–ն կորցրել է 213 ձայն։
Sputnik Արմենիա